թափով ձգտում են իրանց վիճակը խառնել Շիրակի վիճակի հետ, համախմբվում են նրա շուրջը:
Կյանքի ծայրագույն հրամանատարներ հանդիսացող բոլոր հանգամանքները այդ էին տրամադրում ամենից առաջ ապահովությունը, որ այնքան ցանկալի մի վիճակ է գոյության կռվի դաժան պայմանների մատնված մարդու համար:
Բագրատունիները ապահովություն էին Աշոտը սկիզբն էր, նրանցից առաջացավ մի ամբողջ տաղանդավոր սերունդ, որ աշխարհաշինությունը շատ բախտավոր աջողականությամբ միացնում էր քաջության հետ: Թվենք Աշոտի ժառանգներին կարգով Ամբատ Տիեզերակալ Գագիկ Առաջին բոլորը հերոսներ ոչ մեկը այդ անուններից չի կարմրի իր տոհմի պատմության առաջ իբրև թուլամորթ վախկոտ: Միայն Գագիկիղ հետո առաջին անգամ այլասերում երևաց Բագրատունի տոհմում՝ Հովհաննես Սմբատը: Մի հատիկ օրինակ էր դա, բայց այլասերում որ և վախկոտով անխելքությամբ խեղդեց Շիրակի անկախությունը նրանից հետո տոհմային առաքինությունը իսկույն շտապեց վերականգնել իր հեղինակությունը Գագիկ վերջինն էր դա որ սակայն չնայած իր երիտասարդական աշխույժին իր քաջության չկարողացավ ոչնչացնել այլասերման կատարած ոճիրը և Բագրատունիները պատմութան ասպարեզից անմահացան:
Քաղաքական ապահովության հետ կապված է կյանքի այն վիթխարի գործոնը, որ տնտեսական շահ է կոչվում: Այս կողմից էլ Բագրատունիների երկիրը գրավիչ էր: Այստեղ ծաղկեց առևտուրը: Այստեղ ազգաբնակության հարստությունը նույնիսկ առասպելական համրավ ստացավ: Այն ժամանակվա հռչակավոր հարուստ կենտրոնները՝ Կ.Պոլիս և Բաղդադ այդ տեղերի վրայով էին իրար հետ առևտրական հաղորդակցություն ապահովում և հայերը անշուշտ ոթո ոչ միակ գոնե գլխավոր միջնորդներն էին հանդիսանում այդ առևտրի մեջ քանի որ բյուզանդացիների և արաբների մեջ շատ սաստիկ էր քաղաքական թշնամությունը: Այդ երկու համաշխարհային կենտրոններում էլ հայերը աշակերտում էին գիտության արվեստներին միայն Աբբասյանների փառավոր