Այս էջը հաստատված է

Չունենալով ընդհնուր շահերի ամուր գաղափար Հայաստանը խախուտ, երերուն դրության մեջ ընկավ մանավանդ Արշակունի հարստության վերջանալուց հեաո, մի հարստություն, որ չնայած իր տկար ու անկատար կողմերին այնուամենայնիվ մի և ընդհանուր հայրենիքի գաղավարն էր մարմնացնում երկիրը կեղեքվում էր արտաքին բոնավորների ձեռքին և չէր կարողանում հավաքել իր դիմադրական ուժերը։ Իսկ նրա ուժերը այնքան էլ արհամարհելի չէին։ Քաջություն և վարչական ընդունակություն չէր պակասում հայերին նրանց ամբողջ դժբախտությունն այն էր որ ֆեոդալական կազմակեպությունը կտրատել մանրացրել էր հայրենիքի շահերը, նեղ, գավառական կերպարանք էր տվել նրանց։ Չգտնելով իր հայրենիքում պետական գործունեության ընդարձակ ասպարեզ հայը հեշտությամբ կտրվում էր իր գավառական նեղ փոքրիկ, նույնիսկ չնչին շահերից և գնում էր հեռու, օտար երկնքի տակ իր ընդունակությունների համար գործադրություն որոնելու։

Բյուզանդիան շստ լավ սովորել էր շահագործել հայերին իբրև զինվորական ուժ իր երկրի անկարգ ու անկերպարան պայմանների մեջ էլ հայը գիտեր քաջությամբ պատերազմել։ Բավական էր հայ զինվորական խմբերին տալ որոշ կազմակերպություն, միություն և նրանք բյուզանդական գործը գեղեցիկ կերպով պաշտպանում էին Ասիայի և Եվրոպայի դաշտերում։

Իր ընդարձակ պետական կազմակերպությամբ իր ճոխ ու բարձր պաշտոններով Բյուզանդիան ավետյաց երկիր դարձավ հայ ռազմիկ տարրերի համար։ Դարերի ընթացքում այստեղ էին թափվում ցեղի առաջավոր ուժերր։ Այնտեղ զինվորությունը բաց էր անում նրանց առջև վառքի և իշխանության բոլոր ասաիճանները մինչև կայսերսկան գահը։ Բյուգանդական բանակի շարքերը լցվեցին հայերով անվանի, քաջ զորավարներ դուրս եկան նրանցից։ Արքունիքում նրանք բռնեցին հրամայող դիրք կայսերական գահը գրավեցին ամբողջ դինասաիա հիմնեցին այդ բախաավորները, եթե բախտ կա և կայսերական գահերի վրա շրջապատված էին փառքով շլացոլցիչ շքեղությամբ։ Ահագին պետության