Այս էջը հաստատված է

շլացնող վարձատրություն: Այսպիսի օրինակներ մենք ունենք Բյուզանդական կառավարությունը իր իրավասության տակ չգտնվող երկրների նշանավոր մարդկանց շնորհում էր պետական տիտղոսներ, ինչպես այժմ շքանշաններ են շնորհվռւմ հայտնի է մեզ, որ Վահրամ Պահլավունի մեծ իշխանն էլ ուներ անթիպատ պատրիկի տիտղոսը:

Բայց այս հարցը շատ էլ կարևոր չէ, կարևորն այն է, ոք Սարգիսը տոգորված էր բյուզանդակտն բյուրոկրատիայի ոգով: Սրա շատ բնորոշ ապացույցներն են խծկոնքի արձանագրության այն բառերը, որ վերևում արտագրեցինք: Այդպես քծնել իրանից բարձրի առաջ, այդպես պարծենալ կայսերական դռնից ստացած շնորհներով կարող էր միայն սյուզանգական բյուրոկրատը հայտնի են այդ դասակարգի հատկությունները՝ սաստիկ ընչասիրություն, հարստանալու, բարձր դիրքերը գրավելու անհագ ծարավ, կաշառասիրություն, եսամոլություն: Առհասարակ, հունական կրթություն ստացած հայ իշխանները շատ լավ լուլրացրել էին բյուզանդական բյուրոկրատիայի քաղաքավարական ձևերը նույնիսկ հաճոյական շողոքորթական արտահայտություններն էլ որոնք ամենաէական մասն էին կազմում բյուզանդական կառավարող շրջանների աշխարհավարության մեջ: Ընդօրինակվում էին հայերի կողմից ստրկաբար: Բավական է համեմատել Վեստ Սարգսի աներ Գրիգոր Մագիստրոսի նամակներր բյուզանդական շատ տիպիկական բյուրոկրատ ուսումնական Միխայիլ Պսելլի նամակների հետ նույն ոճը նույն դարձվածքները նույն ոգին

Եվ ահա բյուզանդական հոգով մկրտված այդ հայ բյուրոկրատը, Վեստ Սարգիսը, ազդեցություն ուներ Անիի արքունիքում: Այնտեղ նա աոաջին մարդն էր այդ բանի ապացույց է և այն, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո նա էր տերության խնամակալը: Պետք է երևակայել թե բյուզանդականության այդ գործիքը ինչպես էր փաթաթել խեղճ: Վախկոտ թագավորին իր ցանցերի մեջ, ինչպես էր համոզում նրան թե փրկությունը հունաց քրիստոնյա