Այս էջը հաստատված է

կողմակիցն էր, քան իր հորեղբոր: Երիտասարդ Գագիկը չէր կարող միանգամայն արհամարհել հունական կուսակցությունը հայ իշխանների մեջ: Քանի որ հարցը վճռված էր զենքի ուժով քանի որ իր թագավորելը արդեն վերջ էր տալիս խռովության, նա, ինչպես երևում է վճռեց հաշտեցնող քաղաքականության հետևել ոիստի և բավականացավ Սարգսին Անիից վռնդելով:

Բայց հանգստացա՞վ չարագործը: Շուտով Գագիկը տեղեկացավ որ նա ամրացել է Սուրմառի բերդում և շարունակում է իր դավերը Անիի դեմ: Մի փոքրիկ արշավանք գործեց Գադիկը առավ Սուրմառի և բռնելով Սարգսին, բերեց բանտարկեց Անիում: Դավաճանության գործը փոխվեց: Մինչև այժմ նա, քանի ազատ էր ր ուժեղ գործում էր բացարձակ, ճակատ ճակատի, գոռոզ, բարձրագլուխ: Այժմ ընկնելով բանտի մթության մեջ, նա փոխեց գայլի մորթը և հագավ օձի կաշի, սկսեց քարշ գալ սողալ: Հունաց պահանջները վերանորոգվեցին Կոնստանտին Մոնոմախոս կայսրը պաշտոնապես պահանջեց Անին: Գագիկը վերին աստիճանի քաղաքավարությամբ պատասխանեց, թե ինքը կայսրի դեմ ոչինչ թշնամություն ստել ճանաչել նրան, բայց քաղաքը հանձնել և հայրենի գահից հրաժարվել չէ կարող: Նորից հունական արշավանքներ պետք է սկսվեին: Զայրացած Գագիկը ուզում էր խեղդել Սարգսին, բայց նա պիտի ժամանակ և կյանք վաստակեր սուտ շողոքորթ քսու լեզվով: Եվ նրան հաջողվեց այդ հաջողվեց իր հարազատին մատնելով: Նա խոստովանեց Գագիկի առաջ, որ այդ բոլոր չարիքի հեղինակը ինքը չէ, այլ իր աները, Գրիգորը Անսպասելի, ապշեցնող էր այդ հայտնագործությունը: Երիտասարդ թագավորը մեծ վստահություն ուներ դեպի Գրիգոր Պահլավունին և այժմ, բնականաբար պիտի գրգռվել նրա դեմ:

Իր նամակների մեջ Գրիգոր Մագիստրոսը գանգատվում է, որ Գագիկը հավատաց խարդախ մարդկանց խոսքերին և սկսեց հալածել իրեն: Բայց ճի՞շտ, որ Գագիկ խաբված էր: Գուցե իշխանի մեղքը շատ չափազանցեցրած կերպով էր նրա փեսան ներկայացրել Գագիկին այս հանգամանքը