Այս էջը հաստատված է

կարելի է մեծ հոժարությամբ ընդունել: Բայց որ Գրիգորը միանգամայն անմասն եղած լինի այն հունամոլ շարժման մեջ՝ դա թե անբնական է թե հավանականությունից զուրկ: Անբնական՝ որովհետև բյուզանդական արքունիքում կրթություն ստացած բյուզանդական ոգով տոգորված մի մարդ չէր կարող հակառակ լինել Սարգսի ձեռնարկության հավանականությունից զուրկ որովհետև իրերի ընթացքը ցույց է տալիս, որ նա, այո հունամոլ գործիչներից մեկն է:

Անիի անկման պատմությունն անող մեր մատենագետները Գրիգոր Մագիստրոսի մասին վատ խոսք չունեն: Բայց չպետք է մոռանալ որ դրանք հոգևորականներ են, իսկ Մագիստրոսը, իբրև լավ կրթված մարդ ահագին հեղինակություն ուներ հոգևորականների մեջ և ավելի հոգևոր գործիչ էր քան իշխան: Նույն վարագուրված վերաբերմունքն ունեն մատենագիրները և դեպի Պետրոս կաթողիկոսը: Սրա կատարած դերը միանգամայն սև է, բայց այադ սևությունը շատ թույլ նոսր ակնարկներով է երևում, առանց հանդիմանության կամ պարսավանքի: Եվ հասկանալի է թե ինչո՞ւ չի՞ որ Պետրոսը «Գետադարձ» էր հրաշագործ:

Չնայած այս զգուշավոր վերաբերմունքին, Սամվել Անեցին ուղզակի գրում է «Տեր Պետրոս և ազատ Սարգիս և Գրիգոր Բջնեցին նենգեցին զԳագիկ և զԱնի ետուն ի կայսրն Յունաց»: Եվ վերջապես ինչ արավ Գրիգորը՝ թագավորի կասկածներից կասկածներից ու հալածանքից ազատվելու համար: Փոխանակ իր արդարությունը ապացուցելու նա թողեց ամեն ինչ փախավ գնաց Կ. Պոլիս, ուր պատիվներ էր ընդունում կայսրից անշուշտ ոչ այն պատճառով, որ պատիվներ էր ընդունում կայսրից անշուշտ ոչ այն պատճառով որ հայոց երկրի շահերն ու անկախությունն էր պաշտպանում: Այդ վարմունքը ավելի ևս համոզեց Գագիկին և նա մի հանդիմանական նամակ գրեց որին Գրիգորը պատասխանեց բյուզանդական պաշտոնյայի ճոխ ու ճոռոմական ոճով, բայց առանց ապացույցների լոկ խոսքերով էր հավատացնում թե իր թշնամիները սուտ են ասում: Կարո՞ղ էր հավատալ Գագիկը:

Կրկնում ենք, Պահլավունի տոհմի ներկայացուցիչը