Այս էջը հաստատված է

Զենքը դարձյալ և դարձյալ խայտառակեց անիրավ հափշտակություն ծրագրողներին: Մեր հերոսը կարող էր այժմ առնել իր գեղեցիկ մայրաքաղաքում որի համար էր այնքան արյուն թափել: Իբրև լավ Բագրատունի, նա էլ, սուրը պատյանում դնելուց հետո սկսեց աշխատաշինություն և բարեկարգություն:

Սակայն օձի գլուխը ջախջախված չէր: Եվ նա դարձյալ բարձրացավ դարձյալ իր դավերի հետևից գնաց: Այս անգամ ուրիշ տեսակ թակարդ լարվեց մի այնպիսի թագավորի առջև որի երիտասարդական հերոսությունները միայն բավական էին, որ կապվեին դավադիրների ձեռքերը և փափկեին նույնիսկ ապառաժ սրտերը: Անիի դավադիրների թելադրությամբ Մոնոմախոսը այս անգամ այլևս գոռոզ պահանջներ անող չդուրս եկավ այլ մի քաղցր նամակով հրավիրում էր Գագիկին սիրո և հաշտության և տեսականության, նշանակելով տեղը Կ. Պոլիս:

Զգաց Բագրատունին որ մեքենայություն է սարքված բայց չիմացավ, որ սարքողները իրան շրջապատողների մեջ են: Նա վճռեց չգնալ Կ. Պոլիս: Վեստ Սարգիսը սաստկացրեց իր եռանդը. նա գործում էր, իր կողմնակիցների թիվն էր շատանում: Արքունիքում երկու կուսակցություն կազմվեց: Բայց թագավորը հաստատ էր իր վեճին: Վտանգավոր րոպեին դարձյալ լսվեց Վահրամ իշխանի ձայնը: Ծերունին խրատում էր չգնալ: Պատին սեղմված դավաճանությունը, տեսնելով, որ զուր են անցնում իր հորդորները որ թագավորը չէ վախենում իր նկատած վտանգների և ոչ մեկից ձեռք առավ ամենավերջին, ստոր միջոցը կրոնը:

Դարձյալ հարկավորվեց Գետադարձ կաթողիկոսը Վեստ-Սարգիսը շատ լավ գիտեր թե ինչր թուլություն ունի հայ հոգևորականը դեպի բարեպաշտ և մանավանդ առատաձեռն իշխանը: Ինքը արդեն այդպիսի մեկն էր, ուստի հրապուրեց պաշտոնով բարեպաշտության իսկ անձնական տրամադրությամբ հողի և հարստության սիրահար կաթողիկոսն: Նա էլ մտավ թագավորին համագողների շրջանը:

Դավադրությունը համոզում էր թագավորին թե ոչինչ չկա իզուր են նրա կասկածները, թե նրա բացակայության