համաձայնության չեն կարող որևէ մեկին տալ թագավորի քաղաքը նույնպես էլ թագավորը չէ կարող թագավորական քաղաքը տալ ուրիշին առանց նախարարների համացայնության որովհետև այն քաղաքը թեև թագավորինն է բայց ազգինն էլ է: Եվ ուրեմն եթե Հովհաննես թագավորն է նրան տվել երդման թղթով կամ միայն հայոց նախարարները այդ էլ ոչինչ է որովհետև համաձայնությունը երկու կողմից միաժամանակ լրիվ չէ առաջինի մեջ պակասում է իշխանների համաձայնությունը երկրորդի մեջ թագավորինը:
Չորոնենք թե որքան վավերական է այս վիճարանությունը: Թակարդի մեջ ընկած հերոսը անշուշտ սրանից ավել և շատ պիտի խոսած լինի իրանդավաճանությամբ բռնողների և կողոպտողների դեմ, ինչ օգուտ դրանից: Իրավաբանական սկզբունքնե՞րը պիտի հաղթանակեին մի նախամտածած, երկար տարիներ ստոր ու զզվելի արարքների միջոցով պատրաստված մեծ ոճերի մեջ:
«Անին չորս հարյուր իննսուն և չորս թվականին (1045) առնչվեց ոչ թե պատերազմի օրենքով, այդ խաբեությամբ»,- ասում է Լաստիվերտցին: Պատերազմի օրենքն էլ օգուտ արդարություն չէ, բայց ինչ ասեսերբ այդ արդարությունն էլ բացակա էր այդ բռնության մեջ Սարդիիկ որոնք պատերազմի դաշտում հաղթվել ու փախել էին, այնքան անպատիվ երես ունեցան որ ճանապարհի կողքին դարանամուտ եղած ավազակների պես վրա տվին և ստորությամբ էին խլում այն, ինչ չէին կարողացել խլել բաց ճակատով, ազատ մրցությամբ: Մեր հերոսը իր գերության շղթաների մեջ էլ վեհ ու գեղեցիկ էլ էր անբարոյական հակառակորդներից: Բայց ի՞նչ օգուտ:
Իրողությունը մնում էր ավազակային հափշտակությունը Գագիկը մեն մենակ էր պաշտպանվում իսկ քանի՞ փաստաբաններ ուներ բյուզանդականությունը: Այդ վեճերի ժամանակ հայ նախարարներից մեկը Կ. Պոլսում շտապեց օրինականացնել Անին հափշտակողների գործը: Դա նույն Գրիգոր Մագիստրոսն էր, որ ներկայացավ կայսրին, իր բոլոր տոհմային կալվածները որոնց մեջ էր և Բջնի բերդը: Հանձնեց