Այս էջը հաստատված է

հավանականը այս երկրորդն է։ Չհիշվեցին և Լոռու: Բագրատունիները՝ այս փաստը շատ բան է ասում: Չէ՛ որ կենդանի հաղթական էին Վեստ Սարգիսը և նրա ընկերները դժբախտության օրերում նրանք հրապարակի տեր հանդիսացան և հայտարարեցին, որ այնուամենայնիվ, բյուզանդական տիրապետությունը պիտի մտնե այդ քաղաքի մեջ և հնազանդվեց ժողովուրդը:

Հնազանդվեց ինչպես հնազանդվում են մահվան ճակատագրին, լացով ու արտասունով: Համայնական սագ կատարեց անտեր մնացած մայրաքաղաքը ի՛նչ տեսարաններ այդ օրերում: Ժողովուրդը դիմում է իր անցյալին նրա ստվերներին և պատմում իր անհատակ ցավն ու վիշտը: Թագավորների գերեզմանների վրա խմբվում է բազմությունը, իր արտասունքներով թրջում է նրանց հողը, իր ողբերով աղմկում է նրանց պալատների գերեզմանական լոությունը: Հայը լավ թաղել գիտե և այդ լացն ու շիվանը այդ համանական սուգը արժանի էր իր առարկային այդպես թաղվում էր միջնադարյան հայոց ամենալավ ամենագեղեցիկ թագավորությունը: Անմխիթար երկիրը երևի զգում էր, որ դա վերջինն է հայրենի հողի վրա զրում էր որ վաղր մյուս օրը պիտի դա պատուհասը, զգում էր իր փախուստի, պանդխտոլթյան հանապազները Լեհաստանում, Մոլդավիայում:

Լալիս էր անցյալը լալիս էր ներկան լաց էր վիճակվում գեղեցիկ մայրաքաղաքին իբրև հավիտենական ճակատագիր: Այսօր էլ անփոփոխ է նույնը: Նայեցեք քարերով լցված մի քաղաք մերկ այրված շրջականեր այրել է արտասռւնքը այրել է այնպես, որ նույնիսկ օդի մեջ էլ ծպտուն հնչյուն չէ լսվում արտասունքի աղերն են ծծվել այս թշվառ հողերի մեջ: Եվ այսօր էլ մենավոր այցելուն մտնելով մահվան քաղաքը մի բան է ամենից առաջ զգում որ նա լաց է լինում որ նրա արտասունքները երբեք չեն սպառվում:

Լաց ու կոծ դավաճանությունը հայրենի անկարգաթյունը նրան ներս մտցրեց ուր էր Վահրամը Կենդանի էր դեռ ծեր աոյուծը բայց այլևս ոչինչ չէր կարող անել: Թագավորը հեռու արևմուտքում հույներն են Բագրատունիների ժառագները: