Նա չէ կարող սրտի ամբողջությունը դուրս բերել, գնել սեղանի վրա: Նա սպունգի պես չէ ծծում այն ամենքը, ինչ շարժվում է սրաի գաղտնարաններում ինչ գույն ու ջերմության աստիճան է հաղորդում մտքին ու տրամադրության: Ոչ, ընկերական գեղեցիկ սրտաբաց մտերմական շրջանի մեջ էլ ամեն ինչ չէ արտահայտվում ձայնով: Այնտեղ, ներսում, դեռ մնում են բաներ որոնց ամեն մեկը իրոք միայն իր նվիրական, սուրբ սեփականությունն է համարում և պահում է միայն իր համար:
Չգիտեմ ուրիշներն ինչպես, ես մի ինչ որ ճնշված տրա տրամադրության տակ էի ինձ զգում թեև խոսում էի, թեև ռչնչով հետ չէի մնում շրջանից բայց մի ինլ-որ անտեսանելի հզոր զսպանակ ստիպում էր ինձ չմոոացվել պահպանել օրինավորության այն աստիճանը ուր մարդ իրան պարտավոր է զգում հաշվի առնել յուրաքանչյուր խոսք յուրաքանչյուր շարժմունք, որպեսզի չվիրավորե շրջապատի տխրական տրամադրությունը:
Ամբողջ ժամանակ ինձ վրա բռնացած էր այն ամենը, ինչ դրդում և անում ես մի սգատան մեջ ինձ թվում էր թե այստեղ մի մեռելական գրություն կա որը պետք է հարգել, պետք է իրան պատշաճավոր վերաբերմունքով մեծարել: Խոսք, զրույց կերուխում, կենացներ սրախոսությռններ, ես ոչինչ չէի թողնում ոչինչ չէի մոռանում, բայց այդ բոլորի մեջ ինձ թվում էր թե մի մեռելատան ենք մեռելահաց ենք ուտում, մեոելների թասն ենք խմում թվում էր թե մեռելատերը մեր համեստ, սակավախոս, հարգելի վանահայրն է, և ամեն մեկս պատրաստ ենք մեր խոսքով մեր շարժմունքով ու վարմունքով նրան մխիթարել ցույց տալ որ զգում ենք ներկայացրած գաղափարը:
Պատասխանում է նա իր կենացին, պատասխանում է ոչ իր կողմից, այլ ավերակների այս ամբողջ քաղաքի կողմից, և մեռելատան ու մեռելահացի տպավորությունը ավելի սաստկանում է լցնում է սրտիդ բոլոր խորշերը խոսուն և անհիշատակ մահերի դարավոր շեղջեր են կուտված այս պատերից դուրս նրանք մամուռով չեն պատված՝ Անին