Այս էջը հաստատված է

ցույց տալիս Սեղանի շուրջը Հրաշալի զարդեր էին կազմված հայերեն տառերից և այլ նկարներից:

Ու՞ր են այժմ այդ շքեղ շինության մնացորդները: Եկեղեցու մի փոքրիկ բեկոր է երևում ցույց տված տեղը վրա: Գուցե այդ է փոքրիկ Լուսավորիչը: Բայց ու՞ր են նրա զարդերը:

Անցնենք այսպիսի հարցերի մոտով, ահա անցանք Ավագ Դռան, ապա պարիսպների միջով և դաշտն է փռված մեր առջև, իսկ դաշտի վրա փռված են անթիվ անհամար քարեր: Բնակչության հետքեր քաղաքից դուրս գուցե և նրանք անկարելի չեն նրանց մասին վկայություն է տալիս դաշտի երեսին բարձր ցցված ավերակը Չորան քիլիսեն: Մոտենում ենք նրան և տեսնում ավերանքից աղճատված մի թե երկու պատի կտոր, որ հազիվհազ հաստատում է թե ինքը ճիշտ որ եկեղեցի է: Եվ սակայն Ներսեսյանը իր ներկա գրության մեջ ասում է թե նա կոլորակ ու երկար գմբեթ ունի: Ունեցել է մի ժամանակ:

Հովիվը, որ ավանդության նայելով, շինել է այս եկեղեցին ունեցել է ոչ միայն ճաշակ, այլև շատ ծանր գրպան: Գուցե հովիվների և երկրագործների թա՞ղ էր այստեղ :Այժմ հովվի եկեղեցին Սսի տխուր ու ջարդված հյուրընկալն է ամենից առաջ նա է դիմավորում այցելուին, ամենից երկար տեղ նա է ճանապարհ դնում Անիից գնացողին:

Ահա նա էլ անհետացավ: Այլևս Անի չկա: Դաշտեր, Ուչ Թափայի լանջերը իջնում են դրանց վրա:

Գնում ենք Անիից: Զարմանալի բան: Պատմական վայբերում յուրաքանչյուր մի հասարակ շարժողություն, մի սովորակա խոսք ընդունակ է մարդու մտքի մեջ մի աղահին հիշատակ զարթեցնելու: Այն, որ մենք գնում ենք Անիից գնում ենք ընդմիշտ հեռանում ենք ափսոսանքով, հեռանում ենք տխուր հիշատակներով հանկարծ ինձ գրում է երևակայության աչքով տեսնելու այս դաշտերը այն լանջերը փախստականներով ծածկված:

Նրանք էլ հեռանում էին, դժբախտության այն հազարավոր զավակները: Եվ քանի անգամ դարերի ծալքերի կորել են նրանք հառաչանքները աչքերից ծորող