Այս էջը հաստատված է

նրանց, մոտիկ ազգականներին էր անցնում: Այսպես, Արգինայում շինություններ կատարած Խաչիկը Անանիայի քրոջ, որդին էր: Պետրոս Գետադարձը Խաչիկի եղբայրն էր իսկ երբ գնաց Հունաստան,իր տեղը տվեց իր քրոջ որդի Խաչիկ Երկրորդին: Քիչ զամանակից հետո կաթողիկոսությանն անցավ Գրիգոր Մագիստրոսի ժառանգներին, այսինքն Պահլավունի տոհմին:

Արգինան կաթողիկոսական աթոռ մնաց մինչև Պետրոա Գետադարձը, որ թողեց իր եղբոր կառուցած հոյակապ շինությունները և տեղափոխվեց Անի, ուր իհարկե, ավելի մեծ հարմարություններ կային թագավորական ճոխություներով, ապրելու համար: Ասողիկը խոսելով Սարդիս կաթողիկոսի մասին, որ հաջորդեց այս շինարար Խաչիկին, իբրև մի նշանավոր հանգամանք հիշատակում է այն, որ նա առանց կաշառքների և շողոքորթությունների կաթողիկոս ղարձավ: Այս հանգամանքը մասամբ հասկանալի է դարձնում, թե ինչու կաթողիկոսները հարուստ մարդիկ էին և չափազանց սիրում էին հարստությունը: Ոսկին ճանապարհ էր բաց անում դեպի փառք, ոսկրին դիրք ու հեղինակություն էլ էր ստեղծում:

Մոկացու տոհմից միայն Խաչիկ Առաջինն էր,որ կաթողիկոսարանի մեծ հարստությունները Արգինան շքեղազարդելու վրա ծախսեց: Պետրոսը ոչինչ չէր արել. ինչպես տեսանք, նրա հավաքած ու պինդ պահած գանձերը վերջը հունաց սեփականություն դարձան: Մեկը իր երկրին տվեց նրանից ստացած գանձը,մյուսը պահեց նրան իբրև գեդեցկություն,անձնական զարդարանք որ անհետացավ անօգուտ:

Սակայն ասենք և այն,որ մեր երկիրը այնպիսի բախտ չէր ստացել,որ կարողանար երկարատև երջանկություն պահպանել իր որդիների մտավոր ու նյութական գանձերով, Ամեն ինչ ավերակ ու փոշի ղարձավ: Եվ այսօր այս մի հատ մեծ պատն է որ ցույց է տալիս թե որքան խղճուկ մի բան է մնացել ութ հարյուր տարի առաջ ծաղկած ու գեղեցկացրած Արգինայից:

Տեղի գիրքը այնպես է, Որ շատ բան չէր էլ կարող մնալ: Արգինան բաց է ամեն կողմից, բնական ամրություններ չունի: Բացի դրանից, Ախուրյանի հովիտը այն ճանապարհն է,