Այս էջը հաստատված է

որ տանում է դեպի արևմուտքի, դեպի Կարս: Սարսափալի կերպով է եղել նա:

Արդինայի վրայով է անցնում Ալեքսանդրապոլից Կարս տանող խճուղին։ Մեր կառքերը հեշտ ու արագ սլացան նրա վրայով։ Գյուղական ճանապարհների անողորմ երերանքը մի տխուր հիշողություն դարձավ մեզ համար:


Հրաշալի լուսնյակ երեկո էր, երբ մենք մտանք Ալեքսանդրապոլ:

ԺԶ

Վերջացավ մեր ճանապարհորդությունը պիտի վերջանա և իմ խոսքը Անիի մասին բայց ես վերջակետ չեմ դնում: Մի օր էլ ունենք ընթերցող երբ էլի Անիի հիշատակները դուրս կգան մեր ալքի առաջ բայց ուրիշ տեղ, ուրիշ հանգամանքների մեջ:

Հետևյալ օրը մինչև ճաշը, երբ մենք բավական կազդուրվել էինք անքուն գիշերներից և տանջալից ճանապարհներով կառքերի մեջ ոստոստալուց հետո, Գր Խալաթյանը առաջարկեց մեզ մի թեթև ճանապարհորդություն էլ մինչև Ղանլիջա անունով գյուղը օրը կիրակի էր, Ալեքսանդրապոլի փողոցներում տիրող մեռելությունը ցույց էր տալիս որ անծանոթ եկվորներս ոչինչ զվարճություն չպիտի տեսնենք գավառական տոնի ժամանակ էլ, երբ դարձյալ ամեն ինչ ընտանիքների ծոցում է ամփոփվում:

Նույն պարզ ու տաք եղանակն էր: Մեր կառքերը դուրս եկան Ալեքսանդրապոլի փոշոտ փողոցներից և դիմեցին դեպի հյուսիս։ Հարթ տափարակով էինք գնում կարճ միջոցից ծռվեցինք դեպի ձախ և մեր առջև բացվեց մի մեծ ձոր, որի խիստ քարքարոտ և շատ զառիվեր ձողի վըայով էր անցնում մեր ճանապարհը իջանք կառքերից ոտով գնացինք դեպի գյուղը որ տեղավորված է սև սև ու գորշ ժայռերով պատած մի լանջի տակ:

Դա է Ղանլիջան, ավելի ճիշտ ասած՝ երկու