Այս էջը հաստատված է

են եկեղեցին որ այլազգիները բերդի նման մի ամրություն էին դարձրել: Այդ վերանորոգությունը շինության մասերի հիմնավոր փոփոխությանը չէր վերաբերվում, այլ գլխավորապես այն է եղել որ երկու եղբայրները մաքրել են եկեղեցու, մեջ թափված աղտեղությունները նորից շենացրել պայծառացրել են նրսն նվիրելով կալվածքներ։ Մինչդեռ կատարված էր այդ գործը Խարիվը սպանվեց թշնամու դեմ մղած մի կռվի մեջ: Եվ նրա վշտահսր եղբայր Գրիգոր եպիսկոպոսը նրա դիակի համար տեղ է պատրաստում Ղահրամ իշխանի կողքին Այս բոլորը պատմում է Գրիգոր եպիսկոպոսը այն ընգարձակ արձանագրության մեջ, որ փորված է Մարմաշենի հյուսիսային պաաի վրա: «Զմարմնի նորա (Խարիփին),– ասում նա - բերեալ թաղէցաք ա դրան սրբոյ կաթողիկէիս մերձ առ նշխարս հաւուն մերոյ Վարհամա իշխանին» (արձանագրության սկզբում էլ Գրիգոր եպիսկոպոսն ու խարիֆը անվանվում են Վահրամի թոռներ):

Ահա այն միակ, շատ հավանական վկայությունը, որ ցույց է տալիս, թե ուր հողին հանձնվեց Պահլավունիների հսկա ներկայացուցչի մարմինը: Չամչանն ասում է, թե նա թաղեց Սանահնի վանքում: Բայց այդ բանի դեմ խոսում են մի շարք փաստեր և, ամենից շատ այն որ ինքը Վահրամը այստեղ էր ընտրել գերեզմանատան իր և իր տոհմի համար այստեղ էլ իր մահից 32 տարի առաջ նա թաղել էր իր ամուսնուն, Սոփիա տիկնոջը, որ ինչպես ասված է նրա տապանաքարի վրա վախճանվել էր երիտասարդ հասակում:

Թող ընթերցողը չդարմանա իմ այս մանր խաղարկությունների վրա: Վահրամ իշխան յուրաքանչյուր հայի համար պիտի լինի հազվագյուտ հերոսներից մեկը որոնք երևացել են մեր պատմության ասպարեզում, մեկը այն մեծ և առաքինի հայրենասերներից որոնք մեն միակ ազգի իսկական պարծանքներն են կազմում: Այս պատճառով էլ փոքր, անհետաքրքրական հարց չպիտի համարվի այն թե ուր է թաղված այդպիսի մի պատմական գործիչը քանի֊քանի թանկագին շիրիմներ է կորցրել, իսպառ անհայտացել դաժան ժամանակը: Մարմաշենը ինչ-որ հրաշքով պահել է իր ամբեղջությունը և իր երկու կողմերի արձանագրություններով: