Այս էջը հաստատված է

պահել է ու պահում է մեծ Պահլավունու հիշատակը, մի տեղ նրա սեփական գեղեցիկ խոսքերը պատկերացնելով մյուս տեղ՝ ցուցմունք թե ուր է նա հանգչում այսաեղ այս դռան մոտ - ահա ուր է նա: Գերեղմանաքարը եթե բոլորովին, գոնե մոտավորապես ճիշտ է ցույց տալիս հանգստյան տեղը:

Նրա առաջ նստելը նրան մտքեր ու խոհեր նվիրելը մի րոպեով թողեք. եկեք դուրս գանք գավթից նորից կանգ առնենք Վահրամի մեծ արձանագրության առաջ: Մարմաշենը տոհմալին սեփականություն է և շինված է տոհմի գլխավոր ներկայացուցիչների անունից թեև արձանագրության մեջ խոսողը Վահրամն է: Նա ասում է որ եկեղեցու շինությունը սկսվեց Սմբատ թագավորի (Տիեզերակալի) ժամանակ և վերջացավ Հովհաննես֊Սմբաաի թագավորության սրով 986-1029 թվականներին ուրեմն 43 տարվա ընթացքում: Այդքան երկար ժամանակամիջոցը իհարկե, անընդհատ գործադրված չէ եղել մի այսպիսի փոքրիկ շինության վրա անշուշտ զանազան պատճառով երկար ընդհատումներ են եղել: Սակայն շինությունը այնքան էլ հեշտ չէր և Վահրամ իշխանը որ բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ է շինել իր հարստություններից այս մեկի մասին ասում է որ մեծ ջանքեր և շատ ծախսեր է նա կլանել:

Շինողների անուններն էլ այսպես է դասավորում Վահրամը «Ես և մայր իմ Շուշիկ (կամ Շոլշանիկ) հայոց տիկնաց տիկին և եղբայրը իմ Վասակի իշխանաց իշխան (Գրիգոր Մագիստրոսի հայրը), որ նահատակկալ ի թուրքից պատեբազմին և Ապլխարիր հայոց մարզպան (ս Փրկիչ եկեղեցու շինողլ և Ապուղամրենց ս Գրիգորը տոհմային գերեզմանա տուն դարձնողը) և մանուկն համղ է (որ փոքր հասակում էլ մեռավ, ինչպես ցույց է տալիս Ապղուղամրենցի արձանագրությունը): Ինչպես գիտենք այս չորս եղբայրները Գրիգոր իշխանի որդիներն էին: Բայց նրանք միասին չէին ապրում. Վասակը սպանվեց իր հայրենի Բջնի ավանում (էջ միածնի նյուսիսալին կողմում) Ապլղարիբը Անիում շինեց գերեզմանատուն իսկ Վահրամ իշխանի ամրոցը հենց այսաեղ Արփաչայի ձորի այս ժայռոտ կողի վրա էր գտնվում, հավանաբսր այն իսկ տեղում, ուր «լրարտյան Արգիշտի