Այս էջը հաստատված է

թագավորը դերդ է շինել: Թեև այսպես բաժան-բաժան, բայց Վահրամը իր եղբայրներ և մոր անունից շինվեց Մարմաշենը, տալով նրան տոհմային սեփականության տատիվ և այդ սեփականության պատիվ և այդ սեփականությունից էլ հարուստ կալվածքներ հատկացնելով նրան:

Այդպես՝ սեփականությունը, իսկ ինչ էր նրա տեր տոհմը: Վահրամը ներկայացնում է և նրան: «Որք էաք - ասում է - ամենայն տամբ և տոհմիւք հաւատարիմք տէրանց մերոց և նակատակեալ ի վերա տանս հայոց աշխատութևամբ և արեամբ մերով և որդւոց մերոց և գանձուց առատութեամբ և ամենայն հնարիւք խնդրէաք ղխաղաղութիւն աշխարհիս և զհաստատութիւն եկեղեցեաց»:

Ոսկե խոսքեր, որոնք ինչպես տեսնում ենք, սնապարծությամբ չեն խոսում այս կարմիր քարերի երեսից, այլ համեստությամբ, զարդարուն սրտաբացությամբ պատմում են այդ մարդկանց կատարած դերը նրանք հավատարիմ էին իրենց տերերին այսինքն՝ Բագրատունի թագավորներին: Նրանք իրեն անձնական բոլոր ջանքերը, իրենց մեծի ու փոքրի արյունը նվիրած էին հայրենիքին և ոչին չէին խնայումէ ոչ գանձ, ոչ ուրիշ որևէ միջոց հայրենիքի խաղախությունը և բարեկարկությունը ապահովելու համար:

Եթե տեսնելով ֆեոդալական այն խառնակությունները, որոնք ամբողջ ժամանակ տակնուվրա էին անում հայոց երկիրը, մենք զարմանում ենք, թե դեռ ինչպես էր որ խաղաղ աշխարհաշեն թագավորություններ էլ էին մնում, - չպիտի մոռանաք, որ այդպի մարդիկ էլ կային մեր հայրենիքում: Դժբախտությունն այն էր, որ սրանք քիչ էին հազվագյուտ: Ավելի ևս ուրեմն բարձրանում է այդ բացառիկ երևույթների, այդ աննման հերոսների նշանակությունը, սաստկանում է նրանց անգամ հիացմունք:

Մենք երիտասարդ ենք Գրիգոր Մագիստրոսին, որ իր մեծ հորեղբոր մասին բավականին առատ տեղեկություններ է թողել իր սամակների մեջ: Ճիշտ է, բյուզանդական ոգով տոգորված այդ իշխանը միայն ներբողներ կարող էր նվիրել իր տոհմի ամենափայլուն ներկայացուցչին բայց այս դեպքում մենք միայն նրան չունենք վկա ժամանակակից: