ժամանակով մոտ պատմագիրներն էլ հիացմունքով են խուսում նրա մասին: Եվ, հիմնվելով այդ նյութերի վրա մենք կարող ենք գոնե և աղոտ կերպով, նկարել այդ վեհ հասակը այստեղ, նրա գերեզմանի առաջ:
Վահրամ իշխանը գերեզման մտավ ութսուն տարեկան հասակում, 1047 թվականին: Ուրեմն նա ծնված պետք է լինի 967 թվականին: Այս հաշվով նա 19 տարեկան երիտասարդ էր, երբ սկսեց Մարմաշենի շինությունը: Եվ այդ վաղ բարեպաշտական եռանդը տարօրինակ չի թվա, եթե մենք աչքի առջև ունենանք նրա ծնողներին: Գրիգոր իշխանի մասին, որ նրա հայրն էր մենք ընդարձակ տեղեկություններ չգիտենք, հայանի է միայն, որ նա մի բարեպաշտ եկեղեցասեր և մարդասեր իշխան էր և նրան միանգամայն արժանի ամուսին էր Շուշիկ տիկնաց տիկինը, որի մասին խոսել ենք Ապուղամրենց Գրիգորի նկարագրության մեջ:
Տասն և հինգ տարեկան էր Վահրամը, երբ քառասնամյա հասակում վախճանվեց Գրիգոր իշխանը այրիացած Շուշիկ տիկինը բավական չհամարելով այն լայն քրիստոնեական բարեգործությունը որին նվիրված էր իր ամուսնու հետ նրա կենդանության ժամանակ հեռացավ աշխարհից մտավ կուսանոց երեսուն տարեկան էր նա այդ ժամանակ և մինչև կյանքի վերջը մնաց խիստ ճգնող:
Ահա ամենից առաջ ինչ ժառանգեց Վահրամը իր ծնողներից: Մանկաթյան վաղ օրերից նա տեսնում էր, թե ինչ պես աղքատներն ու դրկվածները համակրանք և աջակցություն են գտնում Գրիգոր իշխանի տանը, ինչպես հայրն ու մայրը փող ու հարստություն չեն խնայում գերիներ ազատելու համար եկեղեցիներ են շինում եկեղեցիներ են զարդարում: Այստեղից ահա Վահրամ իշխանի բնավորության ամենալայն գիծը բարեպաշտություն, աշխարհաշինություն: Նա հետևեց իր ճգնավոր մոր օրինակին վանքեր և եկեղեցիներ շինելով: Նրա դռները բաց էին ամենքի համար ամեն մեկը գիտեր, որ իշխանի ապարանքում պատրաստ ապաստան ունի և առանց հարցնելու մտնում էր այնտեղ, ինչ ուզում էր՝ պահանջում էր ու ստանում: Եվ որ ամենագեղեցիկն է՝ այդ սրտաբաց հյուրընկալությունը ազգություններ չէր: