ճանաչում հայի հետ բհավասար իրավունք պատսպարվում և հյուրասիրվում էր և պարսիկը խաղաղությամբ գործին նվիրված իշխանը վերին աստիճանի արդարատարն էր և արդարասեր երկիրը ծաղկեցնելու հոգսը տանելով, նա սիրում էր և կուլտուրական կյանքի հիմքը-երկարագործությունը:
Բայց այս բոլորը բարեմասնությունները դեռ բավակամ չէին, որպեսզի հռչակվի մի իխան այն ժամանակներում, երբ բռնությունն էր տիրապետության իրավունքները իրա արականացնում: Վահրամ իշխանը մի թուլումորթ ճգնավոր չէր երկրայինը չէր մոռանում երկնայինի համար: Նա շատ լավ գիտեր, ավետարանական ասացվածքներ պես ասասծվացքները աստծուն տալ կայսրինը կայսրին: Եվ երբ պահանջում էր հանգամանքը, խաղասեր, հյուրընկալ իշխանը զրահ էր հազնում, զինվում էր ևնետվում պատերազմի փոթորկների մեջ ուր նույնպես առաջին տեղն եր հազնում, զինվում էր և նետվում պատերազմի փոթորիկների մեջ ուր նույնպես առաջին տեղն էր բռնում, նույնպես աչքի ընկնող էր իր անվեհեր Քաջությամբ:
Բարեպաշտությունը ճառանգական էր, իսկ քաջությունը երևի նույնպես ժառանգված, թե ոչ հորից գոնե պապերից: Գրիգոր իշխանի որդիները վախկոտներ չէին: Գոնե երկուսը՝ Վասակը և Վահրամը Ժամանակի ամէնաքաջ մարդիկ էին: Վասակը մի բուռն մարդկանց հետ դուրս եկավ սելջուկյն մի ստվար զորաբաժնի դեմ, որ արշավում էր դեպի Բջնի: Այդ փոքրիկ ուժով նա ընկավ թշնամու վրա՝ կոտորեց, փախցրեց նրան և, երբ հաղթանակով վերադառնում էր: Սեկևեի սարի վրա սպանվեց մի անհայտ դարանակալի ձեռքով:
Բայց պատերազմի գործում մեծ եղբորից ավելի հռչակվեց Վահրամը: Սրա քաջագործուցյունները այնքան որոտալից էին, որ տարածվեցին աշխարհի բոլոր կողմերում, Հայաստանի սահմաններից դուրս էր ահագին արձագանքներ տվին: Վրացիները հավատացնում է Մագիստրոս, տաղեր և երգեր հորինեցին Վահրամի վրա և պարելով երգում էին հրապարակներում: Հայաստանում գտնվեցին այնպիսինները, որոնք սկսեցին գրի առնել Վահրամի գործերը, որպեսզի նրա մահից հետո դուրս բերեն նրա կյանքի ամբողջ պատմությունը: