Սակայն Վահրամի մեջ առաքինությունը քաջարի զինվորի հաստատակամության հետ ձուլված էր: Եվ նա մնաց իր տանը, որպեսզի իր ժողովուրդը խնամել նրա լավ օրի գաղափարն նվիրվի: Մնաց իր հայրենիքում որպեսզի հավատարմությամբ ծառայե իր տերերին, իր հարազատ թագավորներին:
Ահա ինչպիսի մարդիկ էին պակասում մեր դժբախտ հայրենիքին: Ահա ինչ տեսակ հսկաներ էին տարեբախտաբար, թվով շատ քիչ, շատ աննշան մեր երկրում:Այսպիսի ամբողջացրած, կատարյալ տիպեր մեզանում գիսավոր աստղերի պես են երևացել:Եվ չգիտես թե ինչի վրա ավելի հիանաս-անվեհեր քաջության թե քաղաքացու պարտաճանաչության վրա փայլուն ճակատագրի թե զարմանալի համեստության վրա ամեն ինչ խոշոր է այս մարդու մեջ: Ոչինչ ցած, ոչինչ մանր բան նրան չէր տված:
Սնալով հայրենի երկրում, նա երբեք չշահագործեց իր ահագին հեղինակությունը իր կամ իր դասակիցների ու բարեկամների համար անխախտ էր նրա սկզբունքը: Եվ իր համեստ գավառից, ծերության հասակում նա դուրս եկավ օրհասական վտանգի ժամանակ երբ դավաճանությունը պատրաստվում էր հաղթանակ տոնել Բագրատունյաց գահի ավերակների վրա Վահրամը դուրս եկավ Անիի մեջ մի դերում, որ նրա սպիտակ մազերը ամեն երկրավոր թագերից ավելի մեծ փայլերով էր դադարում: Մենք տեսանք այդ դերը: Տեսանք որ իր ազգի շահենք պաշտպանելու համար նա սուրը ձեռքին դուրս եկավ այն կայսրության դեմ, որ նրան անթիպատ պատրիկ էր անվանել: Կարող էր նմանության պես մի որևէ բան լինել նրա և այլ վեստի մեջ,որ նույնպես պատիվու հարստություն ուներ, բայց աչքը դրած էր բյուրանդական շքեղ սեղանի վրա և քսու, գետնատարած դարշելիությամբ փառքի փշրանքներ էր մոտում այնտեղից, ով գիտե, գուցե և մտքով անց կացնելով, թե բազրատունյաց թագը մի օր կարող է հանգչել գլխի վրա:
Վահրամը տեսանք, հաղթեց թե կայսրին և թե իր եղբորորգու փեստյին: Հերոսական պողպատե բազուկով նա