Այս էջը հաստատված է

ինչ հնադարյան ավերակ եկեղեցի, գերեզման կենդանի քահանան կոտորածների, դժբախտությունների մասին է խոսում։

Պահլավունիների այս գերեզմանատունը ինչպես երևում է, միայն այս եկեղեցին չէ ունեցել նկատվում են նրա մոտ մեծ մեծ ավերակներ, իսկ մի մատուռ եկեղեցու հարավային կողքին այժմ էլ կանգուն է հիս գերեզմանների մեջ արևելյան պատի տակ ցույց են տալիս մեկը և ասում են թև Վահրամ իշխանի կինն է բայց ուրիշ աղբյուրներից իմանում ենք որ տիկինը թաղված է եղել այն մեծ վանքում որից մնացած մի պատի ավերակը երևում է այստեղից քիչ հեռու, հյուսիսային կողմում։ Նշանավոր է ասում են և հին կամուրջր որ շինված է Արփաչայի վրա։ Պե՜տք է զարմանսլ, Վահրամ իշխանաց իշխանն էր այս տեղերի տերը։

Նրա գեղեցիկ հիշատակներով զրարթ՝ վերադարձա Ալեքսանդրապոլ։ Վահրամաշենը չպետք է բաժանել Անիից։

Այդ օրվա մի փոբբիկ տպավորությունս էլ պիտի պատմեմ, Ալեքսանդրապոլի հայոց եկեղեցիներից մեկը, ամենափրկիչը, Անիի մայր եկեղեցու նմանությամբ է շինված մենք այցելեցինք այդ մեծ բարձր, գեղեցիկ շինությունը, Թիֆլիսը իր 50-60 հազար հայ ազգաբնակությասբ չունի և ոչ մի բան որ հիշեցներ այդ ընդարձակ տաճարը։ Բայց ամենափրկչի ճարտարապետության վրա մեծ կարծիք կազմելու համար մարդ չպետք է տեսսծ լիէի Անիի կաթողիկեն երբ մտաբերում ես, թե դա Անիից վերցրած ընդօրինակություն է, իսկույն աչքիդ առաջ և պատկերանում է սերունդների տարբերությունը։ Ալեքսանդրապոլցիները հայտնի են իբրև ճարտար ու վարժ վարպետներ բացի ինչ համեմատության բուն օրինակ և նրա պատճենի մեջ։ Այստեղ այն տպավորությունը չկա քարեր են դարսված իրար վրա ընդօրինակվող ձեռքը կոպիտ է եղել չէ կարողացել, ընդօրինակել և այն օդային, թեթև նուրբ արտահայտությունը որովտոգորված է Անիի մայր եկեղեցու յուրաքանչյուր քարը։

Սերունդների տարբերություն նա շատ է աչք ծակում, բայց նրան, իհարկե, կարելի է բացատրել շատ պատճառներով։