Այս էջը հաստատված է

հսկայական խորխորատի մեջ, որից նա երբեք չպիտի դուրս գա: Շարժվում է գնացքը, շոգեկառքը հսկայաբար շնչում է և ձեզ թվում է, թե նա հուսակտուր ջանքեր է անում, ելք է որոնում. Հարթ ու լայն չէ այն ձորը որ բնությունը հատկացրել է Դեբեգ չային: Նրան ամեն մի քայլում նեղում են դժվարացնում են: Կամ ժայռերն են իրանց վիթխարի ուսերը խրում գետի ալիքների մեջ, կամ ձորերն են կտրատում, ծռմռում նրան, կամ վերևից եկող լեռնալանջերն են պատերի պես սպառվում, ցցվում նրա վրա:

Այո բոլորը ոչինչ է եղել մարդու համար զինված գիտությամբ, նա գլուխ չէ կորցրել լեռնաստանի անհեթեթությունների մեջ, հանդարտ չշտապելով նա ծրագրել է մի վերին աստիճանի հանդուգն միտք քայլ առ քայլ նվաճել բնությունը իր երկաթե ճանապարհը տանել նրա անհյուրասեր դաժան կրծքի միջով: Որքան մարդկային եռանդ բազուկների ի կուժ է գործադրված ոսկու ի՜նչ կույտեր են սպառվել հաճախ մի հարյուր կամ երկու հարյուր քայլ տարածություն նվաճելու համար:

Խիզախ հանդուգն մարդն է երևում ձեզ ճանապարհի երկու կողմից: Նա այլևս կանգնած չէ այդտեղ իր մուրճը ձեռքին, բայց նրա գործը ուղեկցում է ձեզ տասնյակ վերստերի տարածության վրա ամեն անկյունից խոսում է ձեզ հետ իր հսկայական եռանդի թափով:

Տեղ֊տեղ ճանապարհը նման է քարե տաշտակի -պատռված է միապաղաղ ժայռոտ զանգվածը և նրա նեղ գոգում ամրացված են զույգ երկաթե ձողերը: Քարե տաշտակներին հետևում են քարե արկղները: Չորս կողմից քար և քար: Ծակված մեծ ժայռի միջով սլանում է գնացքը ահագին աղմուկ բարձրացնելով իր անիվներով, ես փորձեցի համրել այդ փոքրիկ թունելները, բայց թիվը կորցրի այնքան շատ են նրանք:

Քմահաճ է բնությունը լեռներում: Եվ այդ քմահաճությանը գեղեցիկ կերպով հարմարվել է լեռնային երկաթուղին: Մի րոպե առաջ դուք ձորի խոր հատակում էիք սեղմված ժայռե պատերի մեջ: Մեկ էլ տեսաք գնացքը անցավ