Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/1

Այս էջը հաստատված է

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

N1

ՔԱՂՎԱԾՔ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 մայիսի 1903թ.
Երևան

Զ դասարան

Դպրանոցիս դասընթացն աւարտում են.

1. Ադամեան Կարապետ

2. Թէոսեան Համբարձում

3. Թառլամազեան Արսէն

4. Խոջամիրեան Մարգար

5. Ղազարեան Խաչատուր

6. Յովհաննիսեան Սարգիս

7. Վարդապետեան Վահրամ

8. Տէր Խաչատրեան Սիմէոն

9. Տէր Մանուէլեան Միքայէլ

10. Տօշեան Բարդուղիմէոս

11. Տէր Գէորգեան Մատթէոս

ՀԱԱ, ֆ. 523, ց. 1, գ. 59, թ. 52, բնագիր, ձեռագիր:

N2

ԻՇԽԱՆԻ (ՆԻԿՈԼ ՊՈՂՈՍՅԱՆ-ՄԻՔԱՅԵԼՅԱՆ), ՎԱՐԴԱՆ-ՇԱՀ- ԲԱԶԻ (ՄԻՆԱՍ ՏՈՆԻԿՅԱՆ), ԱՐԱՄԻ (ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) ԵՎ ՏԻԳՐԱՆԻ (ԿՈՂԲԵՑԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ) ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ՀՀԴ ՎԱՆԻ(ՇԱՄ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ

17 մարտի 1905թ.

Ընկերներ!

Երեք ամսից ի վեր ստեղծել ենք մեր գործերի մէջ անիշխանական դրութիւն, ականատես եղանք անբնական դրութեան բոլոր վիժմունքներին, ճաշակեցինք ընկերական երկպառակութեան բոլոր դառնութիւնները, այդ բոլորը մի կողմը, գործը դէպի կորուստ ենք տանում մեր զանազան քմահաճոյքների համար, մտածեցինք այս դրութիւնից ազատւելու համար բազմաթիւ ձևեր, ոչ մէկը չկարողացանք իրագործել, բացարձակապես այն պատճառով, որ չենք ուզում իրագործել: Ի վերջո կանգ առինք կազմը փոխելու վրա և դրա մէջ գտանք թէ մեր, թէ գործի փրկութիւնը: Այդ վճիռը եղաւ ճիշտ 10 օր առաջ, և մենք ընկերաբար միջոցներ աոաջարկեցինք