Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/10

Այս էջը հաստատված է

դուռը թակում են, քսան հրացան յանկարծ որոտում են շրջիկի և նրա զինուորների վրայ. վերջինները թողնում հեռանում են, բայց դեռ կէս ժամ շարունակ նրանց ետևից գնդակներ են տեղում: Այս և նման դէպքեր երկու կերպ կարելի է բացատրել. ժողովուրդը կամ համբերութիւնը կտրած է եղել բռնութիւնների հանդէպ, կամ թէ նա շատ է շոյուել: Ապա զինուորներն իրանք բռնութիւններ են գործ դնում, ընդհանրապէս առանց տասնապետի գիտութեան. օրինակ, զինուորը գնում է գիւղ և զանազան պահանջներ է դնում՝ հաւ, գուլպայ և այլն․․ գիւղացիներն էլ տեղ տեղ ձանձրացած այդպիսիներից՝ ջարդել են դրանց գլուխները:

Իշխան հաստատում է Արամի ասածը:
Անդրանիկ. -Զարմանում եմ, որ զինուորի վրայ ժողովուրդը ձեռք է բարձրացնում, ոչ ոք իրաւունք չունի այդպիսի բան անելու. եթէ զինուրը կամայականութիւն է անում, այդ մասին պէտք է յայտնուի իւր տասնապետին կամ խմբապետին. մեղաւորին սրանք պէտք է պատժեն:
Չպէտք է զինուորին վարկաբեկ անել:
Արամ.- Հասկանալի է, որ ժողովուրդն երբ այլևս անկարող է լինում բռնութիւնը տանելու՝ իւր ձեռքով է դատաստանը տեսնում: Սեպուհն ասում է, որ փորձուած զինուորական ուժեր հեռացւում են մեր շրջանից․ մենք այդպէս ենք վարւում մեր մի ընդհանուր տակտիկի հիման վրայ, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ կառավարութիւնը իւր ուշադրութիւնը գլխաւորապէս դարձնում է զինուորների վրայ. մենք ստիպուած ենք գտնուել նրանց հեռու պահել շրջանից, փորձուած լինեն թէ անփորձ: Մենք ուզում ենք, որ զինուորական ուժեր մնան [?] մեզ մօտ.- ունենք միայն վեց զինուոր և այղ թիւը բաւական ենք համարում: Այսօր մենք խաղաղ աշխատանքով ենք զբաղուած, վաղը եթէ դէպքեր տեղի ունենան, այն ժամանակ ասպարէզը կը թողնենք կռուողներին: (Պատասխանելով Իսահակեանի հարցին) Այն շրջանները, որոնք կազմակերպուած են զինուորական կամ կոպիտ ուժերի ղեկավարութեամբ, հասկանալի է, թէ դրանք ինչ միջոցներ են կիրարկում գործ ստեղծելու համար, նրանք գործել են հրացանի, ծեծի և նման ձևերով: Համոզել ժողովուրդին, գիտակցութեան բերել նրանց, զարգացնել նրա ինքնագործունէութեան ոգին, այդ նրանք չեն կարող անել. իսկ թէ այդպիսի պարագաներում ժողովուրդն ինչ վիճակի մէջ կը լինի և գործը որքան հաջող՝ դա պարզ է։ Մինչդեռ վերոյիշեալ շրջանը ազատ է մնացել այդպիսի սիւրպրիզներից. նա կազմակերպել է և մինչև վերջը դեկավարուել է մի կիսաինտելիգենտ ընկերոջ ձեռքով: Արդիւնքի մասին տեղեկագրի մէջ կար. նրանք ինքնապաշտպանութեան համար աւելի զոհողութիւններ են արել քան աւելի հնուց կազմակերպուած շրջանները: Անգործ զինուորի վիճակն անտանելի է. նոր զինուոր ընդունել չենք կարող, աւելորդ բեռ չդարձնելու համար: