Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/100

Այս էջը հաստատված է

Երկրագործական և գիւղատնտեսական ամբարէն զանազան գործիքներ և մասեր ժոդովուրդէն ոմանց կողմէ կողոպտուած ըլլալուն համար կը յանձնարարենք, որ ատոնք շուտով երկրագործական տնօրէնութեան յանձնուին, որմէ արժէքին համաձայն նուէր պիտի ստանան:

Գործիքներ և մասեր չյանձնողները խուզարկութեան ենթարկուելով, դատարանին պիտի յանձնուին և պիտի պատժուին:

Վանի նահանգապետ Արամ

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 43, թ. 7, տպագիր օրինակ:

N 100

ՎԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՏՈԻՑ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԿՈԶԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԲԱՐԻՑ ԱՂ ՏԱՆԵԼՈՒ ԵՎ ՉՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 հունիսի 1915 թ.
Վան

Վսեմ նահանգապետ.
Անցեալ ամսոյ 30-ի երեկոյին մեր քաղաքէն մէկնելէն վերջ գօզակները քաղաք գալով, մեր 9-րդ ամբարի դուռը կր բանան և չորս քիլե՝ 110 մօտաւորապէս 400 քիլոյ աղ կը տանին, նոյնպէս ներփակ ռուսերէն տոմարի համաձայն 90 քիլօյ աղ ալ առանձին տարած են, որով կընէ 490 քիլոյ 269 ու կես դահեկան 111, և որովհետև ի վերջոյ նորեն մեծ կնքով կնքած են, կը հասկցւի, որ պ. կամենտանտ ալ միասին եղած է, ուստի կը խնդրուի, որ սույն քանակ ինքնագլուխ աղ տանելը արգելելով հանդերձ, աղի արժեքն ալ բարեհաճէք գանձել և մեր հաշւուն նշանակելով, ընկալագիրը ղրկել մեզ:

Հանրային պ. վարչութիւն Վանայ
Խ. Ս. Արծրունի

ՀԱԱ. ֆ. 242, ց. 1, գ. 22, թ. 12, բնագիր: Ձեռագիր:

N 101

ԲԱՅԱԶԵՏՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼԱԵՎԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՋՐԱՂԱՑՆԵՐԸ ԵՎ ՀԱՑԻ ՓՌԵՐԸ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՑ ԱՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

N 714

2 հունիսի 1915թ.

Предлагаю Вам распорядиться немедленно открыть все мельницы и городские хлебопекарни и сейчас же назначить усиленную выпечку хлеба для нужд отряда.

Об исполнении сего ожидаю Вашего донесения сегодня же.

Генерал-майор Николаев

За отрядного интенданта, коллежский ассесор Замятин