Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/102

Այս էջը հաստատված է

Ոչխրանից և Տէմկօռնիի ռուսական կօրտօնները113 վերցուեցան, իսկ Կասրիկի կօրտօնից տեղեկութիւն չունինք, Նորդուզի ժողովուրդը կը քաշուի Հայոց-Ձոր և Խօշապի հայ գիւղեր:

10 (տաս) ոստիկան և մի ոստիկանապետ ուղարկիր, որ զետեղենք Անկշտանց, ժողովրդի ապահովութեան համար:

Կը խնդրուի, որ Հայոց Ձորոյ շրջանից Ձեր գրուած զէնքերը պատրաստէք, որ ետ տանք, որովհետև վերադարձնելու կարիք կայ:

Վերին Հայոց-Ձորոյ գաւառապետ՝ Նշան Նալբանդեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 27, բնագիր, ձեռագիր:

N 104

ՎԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՏԱԽԱԶ Հ․ ԳԱԼԻԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՁԻԱՎՈՐ ԿՈՉՆԱԿՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

N 76

3 հունիսի 1915 թ.

Վանի նահանգային վարչութեանն

պ. Նահանգապետ.
Կը փութամ Ձեզ տեղեկացնել նախ որ Թիմարի և Արճակի շրջաններու մեր ձիաւոր կոչնակները՝ Կրան և Արամ հրաժարած են և չեն շարունակէր իրենց գործերը, առաջին ամսականի պակասութիւնը և երկրորդ շրջանի հեռաւորութեան և զէնքի չգոյութեան պատճառով, որով մենք այժմ տրամադրելի ունենք ամբողջ դատական կազմի համար միայն մի ձիաւոր կոչնակ: Աւելորդ կը համարեմ ձիաւոր կոչնակներու անհրաժեշտութիւնը շեշտել, պարագայ մը զոր յաճախ կրկնած եմ: Կը խնդրեմ անմիջապէս երկու ձիաւոր կոչնակներ որոշել և տրամադրելի ընել տալ։

Բ. Դատարանի նախագահութեան ուղղուած և ինձի փոխանցուած իրենց 2 Յուլիս թուակիր խնդրագրով դատարանի քարտուղարներէն Խաչատուր Գևորգեան, Մ․ Ազնաւուրեան և Բ. Դարբինեան կը խնդրեն յաւելում իրենց սահմանաուած ռոճիկներու վրայ, քանի որ իրենց աշխատանքը անհամեմատ աւելի շատ է, քան այն քարտուղարներուն, որք կստանան առնուազն 40 րուբլի ամսական միւս կառավարական պաշտօնատուներու մէջ:

Պարտականութիւնն ունեմ խնդրել Ձեզմէ, որ այս պարագան, նաև որ իրենց ռոճիկը համապատասխան չէ իրենց աշխատանքին՝ ի նկատի ունենալով, յարմար յաւելում մը որոշել նաև ընդհ. դատախազութեան գրագիր պ․ Դաշտօյեանի մասին, որու համար երեկ գրած եմ ձեզ։

Հրանտ

ՀԱԱ, ֆ․ 242, ց․ 1, գ․ 10, թ․ 117 և շրջ․, բնագիր, ձեռագիր։