Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/103

Այս էջը հաստատված է

N 105

«Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆ» ԳՐԱԴԱՐԱՆ-ԸՆԹԵՐՑԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԸՆԹԵՐՑԱՐԱՆԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 11

21 մայիսի / 3 հունիսի 1915 թ.
Վան

Վսեմ նահանգապետ.
Նախապէս ջանք կը թափուէր արդէն «Մ. Աւետիսեան» գրադարան-ընթերցարանի համար սեփական շէնք մ′ ունենալ, բայց կսպասուէր նպաստաւոր հանգամանքների․ այժմ աւելի քան երբէք առիթը ներկայացած սեպելով114, Ձեզ կը դիմենք, որ հաճէք քաղաքապետութեան պատկանող, Աւօյի-Դարիվար գտնուած Ջամալի արտի 1/4 մասը մեզ տրամադրել, ինչպէս նաև շէնքին համար անհրաժեշտ եղող առնուազն 1000-ի չափ ծառեր կտրելու արտօնութիւն մը տալ:

Լիայոյս ենք, որ չպիտի մերժուի առաջարկնիս սոյն օգտաշատ ձեռնարկին համար:
Ի դիմաց «Մ. Աւետիսեան» գրադարան-ընթերցարանի վարչութեան՝

Գ. Գույումճեան

Մակագրություն. Խնդրւած կտորն քաղաքապետութեան պատկանելուն ուրիշ կտորմ յատկացնել:

ՀԱԱ. ֆ. 242, ց. 1, գ. 24. թ. 2, բնագիր, ձեռագիր:

N 106

Տ. ԱՍՊԱՏՈՒՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԻՐԵՆՑ ԽԱՆՈՒԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

N 1526

4 հունիսի 1915 թ.

Վսեմ կառավարչապետ
Միրզախանեան խանի մէջ ունեցած մեր խանութի երկաթեղէններ խանութի վառուելէն յետոյ հանած ու ապահովութեան համար տարած էինք պօյախանէն:115 Ասկէ վեց օր առաջ ռուս կառավարութեան կողմէ թիւրքի ապրանք կարծուելով՝ կնքուած են: Սոյն ապրանքներ մեր ըլլալ հաստատելով ու մեզի վերադարձնելու համար պէտք եղած կարգադրութիւնիդ կը խնդրեմք։116
Յարգանքներով՝

Տիգրան Ասպատուրեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 9, բնագիր, ձեռագիր: