Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/104

Այս էջը հաստատված է

N 107

ՄՈԿՍ ԳԱՎԱՌԻ ԳՈՄԵՐ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ՓՈԽԱՐԵՆ ՈՐԵՎԷ ՔՐԴԱԿԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1607

4 հունիսի 1915 թ.
Մոկս

Վսեմ․ նահանգապետ
ի դիմաց ութ ընտանիքներու խնդրատու Գրիգոր Պապիկյան, Մոկս
Այս դէպքին մեր գիւղ Մոկս գաւառաի Գոմեր ըսուած գիւղը քիւրդեր այրած, կողոպտած և մեծ մասն ալ ջարդած են: Այդ ջարդին մենք 8 ընտանիքներով ազատուած ենք քաղաքի մեջ՝ Գրիգոր Պապիկեան, Յակոբ Վարդանեան, Մելիք Տէր-Մարտիրոսեան, Մանուկ Մարտիրոսեան, Յովհաննես Խալօեան, Դաւօ Գիւլանեան, Աւետիս Խալօեան և մեր գիւղի քահանան: Որ ոչ մի միջոց չունեմք գիւղ երթալու և արդեն գիւղը, ինչպէս ըսի, աւերակ դարձած ըլլալով` կը խնդրեմք, որ այս 8 ընտանիքին մօտակայ քիւրդ գիւղ մը ցոյց տաք առայժմ հոն մնալու համար:
Յարգանօք՝ ի դիմաց Մոկս գաւառի Գոմեր գիւղի 8 ընտանիքին

Գրիգոր Պապիկեան

Մակագրություն. Եթե իրենց բնակավայրը կուզենան երթալ, կարող են, ապա թե ոչ՝ ուրիշ տեղ երթալ չեն արտօնուեր:

ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 32, բնագիր, ձեռագիր:

N 108

ԹԻՄԱՐԻ ԳԱՎԱՌԻ ՓՈԽԿԱՌԱՎԱՐՉԻ Ա․ ՓԱԼՃԱՃՅԱՆԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

4 հունիսի 1915 թ.
Ալիւր

Վանայ նահանգի վսեմ կառավարչին

Գաւառական դիւանից N 18 գաւառապետներուն ուղղւած շրջաբերականը ստացանք, որով կը յանձնարարեն մեզ տեղեկագրել շուտով մեր շրջանի գիւղերի թիւը, բնակչութեան թիւը, իւրաքանչիւր տան ոչխարների և սևատաւարների117 թիւը և բնաւ ոչխար կամ սևատաւար չունեցողներու թիւը:

Այս առթիւ թոյլ տուէք ինձ յայտնելու իմ դիտողութիւններս, որ կրցեր եմ ձեռք բերել պաշտօնավարութեանս ընթացքին:

Պաշտօնավայրս գալով, մի քանի օրից յետոյ շրջեցի իմ շրջանի բոլոր գիւղերը, տեղեկանալու ժողովրդի վիճակի, տնտեսական դրութեան