Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/109

Այս էջը հաստատված է

ղումներով պարապելու: Ուսուցիչը ներկայ կը գտնուի միայն օժանդակելու անոնց, որ դժուարութեան կամ շուարման մէջ են և պէտք կզգան իր թելադրութիւններուն կամ օժանդակութեան:

Կրթական տեսչութիւն
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 9, թ. 10, գ. 24, թթ.9-10 շրջ., բնագիր, ձեռագիր։

N 110

ԱԼՋԱՎԱԶՑԻ ՕՀԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՇՐՋԱՆԻ ԱՆԿԱՅՈՒՆ ՎԻՃԱԿԻ, ԹՇՆԱՄՈՒ ՈՒԺԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ՀԱՑՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

4 հունիսի 1915թ.
Ալջավազ
Վսեմապատիւ պ. Արամ,

Ռուսի բանակ այժմ Ալջէվազի մէջ կը մնայ 1500 զօրքով, դէպի յառաջ չի անցեր, միմիայն թէ պահապաններ մինչև Ախլաթ գնում և դառնում են: Ինքը յառաջ գնալու դեռ միտք չկայ: Անորոշ դրութիւններով կը վարուին ժողովուրդի հետ: Թշնամու բանակներն ալ Ախլաթի գիւղերն են, բայց շատ ուժ ունեն ասոնցմէ, տեղւոյս ռուսներու ոյժ թշնամիէն պակաս է: Ահա մեր շրջանի գերիներ բոլորն ալ երկիր անցան, շատ նեղ դրութեան մէջ են, ոչ մի գիւղ ցորեն չի մնացեր, միմիայն թէ Ալջէվազի մէջ կայ երբեմն ցորեններ: Տեղի ժողովուրդ երբեմն մէկ-երկու կօտ ցորեն բերած միջոցին կազախներ գրաւում են և իրենց ձիերին են տալիս: Որ գրուած ցուցակէն կը հասկընաք մեր շրջանի կոտորած, իսկ մնացող գերիներ բոլորովին անտէր և անպաշտպան են մնում, չունին ուտելիք, հաց, նաև լծկան, կթան և այլն: Դուք մեր շրջանի կեանքին լաւ ծանօթ էք, որ նրանց ապրուստ ցանքսերի վրայ է, ցանքերն ալ մի ամիս յետոյ կը հասնին, բայց չկայ քաղող կամ թէ լծկան, որպէսզի ինչպէս է օրէնքն՝ կատարեն, ուստի յատկապէս կը խնդրեմք ձեզանից, որ ի սէր Աստուծոյ և ի սէր ազգութեան այս գերիների ապրուստին մի ճարը գտնէք, որպէսզի չմեռնին, վերջապէս սրանց ապրուստի միջոցներ գտնել ձեր խղճին կը մնայ: Ռուս կառավարութիւն տեղս եկած միջոցին ժողովուրդ չկար մէջ, երկրի մէջ ոչ մի անասուն չկայ բոլորովին, թշնամիէն մնացած անասուններն ալ ռուսներն էին վերցրած և իրենց համար կը մորթէն: Մենք տեղւոյս գամանդիրին դիմեցինք անասուներ պահանջելու համար, ըսաւ, թէ մենք չունինք, Վան դիմէք, այնտեղ շատ կայ, թող ձեզի տան, այլևս ձեզ կը մնայ շրջանի գերիներու ապրուստի միջոցներ: Մէկ ալ կը խնդրեմք, որ հայ գաւառապետ մը ղրկէք այս տեղ, որպէսզի այս գերիներու համար կարգադրութիւներ ընեն: Ինչքան կարելի է՝ մեր պ. Գրիգոր ղրկէք այս տեղ գաւառապետ և 4 կամ 5 տասնեակ ալ գաւառապետի հետ տեղս ղրկէք,