Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/11

Այս էջը հաստատված է

Զաւրեան․- ժողովրդի տնտեսականը բարելաւելու համար, կազմակերպութիւնն ի՞նչ միջոցների է դիմում:

Արամ.- Գիտական կերպով բարելաւման մասին խօսք լինել չէ կարող, այլ միայն ժողովուրդն ապահովտւմ է այս կամ չարիքից․ քրիական արշաւանքներն, օրինակ, դադար են առել, վաշխառուները չեն համարձակում կեղեքել: Վանքապատկան հողեր տրւում են չքաւոր գիւղացիներին՝ ձրի վարելու համար և այլն:

Շահխաթունեան.- Քանի ձեր շրջանում զինուորներ չեն պահւում, էլ ի՞նչպէս կարելի է ասել, թէ զինուորները բռնութիւններ են գործ դնում, կամայականութիւնն են անում գուցե այնպիսինե՞րը, որոնք տարիներ առաջ միայն զինուոր են եղած: Այս տեսակէտից, ցանկալի է պարզել թէ որո՞նք են այնտեղ պաշտօնապէս «դաշնակցական» համարւում և որո՞նք ոչ:

Սեպուհ․- Գոհ չեմ ընկ. Արամի տուած պատասխան-բացատրութիւնից: 1905-ին երբ ես Պարսկաստան էի, այնտեղ շարունակ մարդիկ էին ուղարկւում Վասպուրականից և բոլորն էլ որպէս աքսորուածներ, և մենք բնաւ չենք կարող ենթադրել, որ այդ «աքսորուած» կոչուողները վիճակի խաղաղ լինելու պատճառով է, որ Երկրից դուրս են ուղարկուել։

Արամ (պատասխանելով Շահխաթունեանին).- Երբ մի զինուորի զինաթափ ենք անում, իրաւականօրէն նա դեռ շարունակւում է մեր զինուորը հաշուուել․ դրանց տալիս ենք ծպտեալ մականունը, այդպիսիներն են, որ գլխաւորապէս անախորժութիւնների տեղիք են տալիս: Միևնոյն ժամանակ բռնութւններ գործել են և՛ մեր զինուորները, ի մեծ ցաւ մեզ և ի մեծ նախատինք խմբապետների:

[Սարգիս] Մինասեան.- Ծպտեալները ի՞նչ միջոցներով են ապրում, Կազմակերպութեա՞ն թէ գիւղի:

Արամ․- Ծպտեալները մեզ շատ են տանջում, նրանք 60 հոգի են, իսկ մենք միայն վեց: Ինչի՞ցն է, ոչ թէ ամբողջ զինուորականութիւնն է զեղծումներ արել, այլ միայն անհատ-զինուորները: Ինչ վերաբերում է այն խնդրին, թէ արդեօք ներկայումս եղած սակաւաթիվ ուժերը կարո՞ղ կը լինեն վտանգի դէպքում գործել, սրա մասին կը խօսենք, երբ կը գանք տակտիկայի28 հարցերին:

2. Պրոպագանդա29
Ժողովը հարցնում է՝ ի՞նչպէս է կատարւում պրոպանգը, տարուայ ո՞ր եղանակներին է լինում, հողային խնդիրը ի՞նչ կերպ է արծարծւում:

Արամ.- Բանաւոր պրոպագանդան այնքան լայն չափեր չունի մեզ մօտ, ինչպէս հարկաւոր է, որովհետև գործնականով շատ ենք զբաղուած: Պրոպագանդի լաւ ժամանակը ձմեռն է: Հողային հարցը արծարծւում է այն չափով, ինչ չափով կայ մեր հիմնական ծրագրի մէջ:

Շահխաթունեան.- Ի՞նչպէս է նկարագրւում ապագան, պրոպագանդի ժամանակ: