Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/111

Այս էջը հաստատված է
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 12, թթ. 23-25, բնագիր, ձեռագիր:

N 111

ՎԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՏՈՒՑ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԵՂԱԾ ԱՂԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4 հունիսի 1915 թ.

Պ. Նահանգապետին

Գառնիզօնի նաչալնիկի հրամանով ի գիտութիւն Ձեզ կը յայտնեմ, որ «dette publies»-ի տրամադրութեան տակ դրած է եղել աղի մէկ ամբար, որը կը բաւէ լիուլի քաղաքի պէտքերուն:

Ծանօթանալու համար թէ քաղաքի բնակիչները ի՞նչ քանակութեամբ աղ գործածելու պահանջ ունեն, կը խնդրեմ չմերժէք կարգադրելու, որ ներկայացւեն տեղեկութիւններ

  1. ծախուած աղի
  2. օրական ծախուած աղի
  3. ամբարի մէջ եղած աղի քանակի մասին
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 8, թ. 53, բնագիր, ձեռագիր:

N 112

ՔԱՊԱՊԻԿ ԳՅՈՒՂԱՑԻ Պ. ՏԷՐ-ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎԱՐԱԳԱ ՎԱՆՔԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԻՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N1591

5 հունիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ Վանայ

Իմ սեփական 2 լծան գոմեշս և մէկ կթան գոմեշը գտած եմ Վարագայ կենդանիներու մէջ և վկաներով կը հաստատեմ, ես՝ ինքս Անդրանիկի կամաւորներէ եմ և իրմէ արտօնութիւն առած եմ այս խնդիր կարգադրելու մինչև 3 օր:

Ուստի կը խնդրեմ ձեր վսեմութիւնէն, որպէսզի խնդրոյն տեղեկանաք և գործադրէք, որովհետև չեմ կարող սպասել:

Յարգանօք Գապապիկ գիւղացի Պապե Տէր-Դանիէլեան
Մակագրություն 1. Նախապես այս մասին քննութիւն մը կատարելէ վերջ տեղեկագրելու համար յանձնել ոստիկանապետութեան: Ընդհ. քննիչ Կ. Այեճեան 5/6 1915
Մակագրություն 2. Վարագի ներկայ տաւարներ և ոչխարներ նահանգապետութեան կողմէ նւէր տրուած է և միևնոյն ժամանակ ալ արտօնագիր