Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/113

Այս էջը հաստատված է

կարելի է ըսել, անկերպարան վիճակի մենթարկուած է: Ներփակ մատուցուած պաշտօնագրի մակագրութիւններից ինչպէս կը հասկցուի, մայիս 22 և 26 օրերից դուրս գանձուած դրամից 98 լիրայ ոստիկանակ. պ. տեսուչի կողմից վարչութեան կետր. գանձին յանձնուած է, իսկ անկէ վերջ և առաջ ոչ մի լուր չէ տրուած մեր ընկերներէն պ. Տ. Յակոբեանին և ոչ ալ մեզ այդ գործին հետևելու համար:

Արդ, եթէ գործը իր անկերպարան վիճակէն դուրս հանել պիտի տրուի, հաճեցէք պաշտօնագրով մը մեզ հաղորդել նոյն խնդրոյ մասին մեր իրաւասութեան սահմանը, թե գնահատիչ յանձնախումբ մարմնոյս կողմէն պիտի որոշուի, թե ոչ, արդէն եղած յանձնախումբին հետ պիտի խորհրդակցենք և թէ նախապէս կատարուած հաշիւները ստանալու և ճշտելու համար որո՞ց դիմել պետք է, և ի՞նչ կարգադրություններ պիտի լինի քաղաքամէջ տեղն ու տեղ մնացած ապրանքների մասին, որոց համար ալ կը լսուի, թէ անհաշիւ կերպով տէրերուն կը յանձնուին. ասոնց համար շուտափոյթ հրաման կը խնդրենք:

Նախ. տնտեսական մարմնոյ՝ Գէորգ Ճիտէչեան
Մակագրություն. Պատասխանուեցաւ թիւ 692 գրութեամբ: 8 / VI: Ա Դարբինեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 30, բնագիր, ձեռագիր:

N 115

ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԵՆԵԿԱՊԱՀՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԱՆՇԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1593

5 հունիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ Վանայ

Ամիս ու կէսուան ընթացքին ի նկատ չունենալով մեր պաշտօնական ըլլալը տեղի կունենան շատ մը անտեղիութիւններ, որով մենք պատասխանատու կը ճանչցուինք:

Ուստի տուէք մեզի պաշտօնական մի նշան, որպէսզի ժողովուրդն ալ պաշտօնապէս մեզի հնազանդեն, իսկ եթե միևնոյն դրութեան մէջ մնայ, մենք ժողովրդին դէմը չենք կարող կենալ:

Յարգանօք՝ Դիւանի սենեկապաներ
Միքայէլ Փէթիկեան
Լուսաւորիչ
Մակագրություն՝ Հագուստ կարել:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 4, թ. 8, բնագիր, ձեոագիր: