Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/114

Այս էջը հաստատված է

N 116

ԻՍԿՈՒՀԻ ՓԱՐԱՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐ ԱՅԳՈՒՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N1624

5 հունիսի 1915թ.

Վսեմ նահանգապետ,

Խնդրատու Իսկուհի Փարաղամյան, կլորդարցի

Տուներնիս վառուած, անօգնական ու տնտեսապէս իսպառ քայքայուած, իմ միակ ապաւէնս այգիս էր, երեկ Անդրանիկի ընդունելութիւնը իմ այգիիս մէջ եղաւ: Ինչպէս յայտնի է Ձերդ վսեմութեան, երեկուան բազմութեան թիւը, ամբողջ այգիս դաշտի է վերածուեր, եղած խոտերը բոլորովին փչացան ոտքի տակ, երեք հատ փոքրիկ երեխայ ունեմ, որոնք ընդունակ և կարող չեն աշխատելու, ուստի կը խնդրեմ Ձերդ վսեմութիւնից, որ հրաման ընէք նկատի առնեն ինձ հասած վնասը:

Յարգանօք՝ Իսկուհի Փարաղամեան

Յ.Գ. Նմանապէս վնասուած է ծառ ու թուփ, եթէ երբէք պէտք կըլլայ վկայի, կարող եմ վկաներ բերել, որ անկարող եմ և ինձ հասած վնասը շատ է եղեր: Նոյն

Մակագրութիւն 1. Դ. շրջանապետութիւն, կը խնդրուի քննել վնասն ու տեղեկացնել: Ոստիկանապետ' Ղևոնդ
Մակագրութիւն 2. Սոյն խնդրատուի այգին քննելու համար ուղարկուած է մեր օգնական պ. Տիոս և նոյն թաղի գիտակիցներէն Մելքոնեան Առաքել և Միրզօեան Օհաննէս, որոնց տեղեկագրի իմաստէն հասկնալով. այգիի մէջ եղած տաս ածու120 խոտը վնասուել է, իւրաքանչիւր ածուի մէջ երկու-երկու խուրձ վնաս միայն տեսնուած է, որ ընդամէն 20 խուրձ երեքական ղուրուշէն = 60 (վաթսուն) ղուրուշ, իսկ խաղողի թուփերէն միմիայն երկու առու վնասուած է, որոյ արժէք 80-90 ղուրուշ գնահատուած է, որ վնասու ընդհանուր գումար 150 (հարիւր հիսուն) ղուրուշի չափ կընե: Այսու պարտ ու պատշաճ տնօրէնութիւն ձեր խղճին կը մնայ: 1915 Յունիս 9/22
Մակագրութիւն 3. Անդրանիկի ընդունելութեան առթիւ խնդրատու տիկնոջ այգիին խոտի և խաղալի վնաս 150 ղուրուշի չափ ըլլալ գնահատուած է, սոյն վնասը ո՞վ պիտի տուժէ, կը խնդրուի կարգադրութիւն դիւանապետութիւնէն: Վանի ոստիկանապետ՝ Ղևոնդ: 1915 յունիս 19
Մակագրութիւն 4. 10 ռուբլի վճարեցէք: Արամ
Մակագրութիւն 5. Վճարուած է

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 34 և շրջ., բնագիր, ձեռագիր: