Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/118

Այս էջը հաստատված է
Командующий 3 ротой штабс-капитан Сафаров
ՀԱԱ, ֆ.242, ց. 1, գ.6, թ.75 և շրջ, բնագիր, ձեռագիր:

N 121

ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Ն. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՑՈՐԵՆ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1738

6 հունիսի 1915թ

.

Աստվածաշեն
Վսեմ նահանգապետ պ. Արամ

Յունիս 3 թուակիր նամակով յայտնած էիր, որ 300 չափ ցորեն, տարեկան և գարի հաւաքէինք, որպէսզի տարուէր Շատախ մեր կամաւորներին: Մենք անմիջապէս ձեռնարկեցինք Հիրճ ու Խոսպ գնալ հաւաքելու, այդ տեղ մասնաւոր բան մը հաւաքեցինք, մինչ մենք հոն էինք, ռուս բանակը արդէն եկած էր Նոր-գիւղ, Հնդստան, հոն թափած թէ երկու գիւղերի ցանքերը փճացուցած, ինչպէս նաև Առեղին ատկէ ի զատ ձեռք ընկած գարի, ցորեն, ալիր խլած ու կերած են, մի քանի հատ ալ հոր ամբողջապէս վերցուցած են: Մեր շրջանի 5-6 գիւղերէն ալ 8-ական գրւանկա, 12-ական չափ հաց տարան իրենց բանակին: Ուրեմն ժողովուրդ նեղուած է, անհնար է 300 չափ հաւաքել, առ այժմ 100-չափի խօսք կուտանք ինչ միջոցաւ ալ լինի հաւաքել, որոյ համար տաւար թող ուղարկեն, վերցնին: Եթէ կարողացանք աւելի հաւաքել, ձեզ կիմացնինք, կրկին ուղարկեցէք, վերցուցէք:

Անցեալներ թէև 10 ոստիկան ուզած էի Անկշտանայ տանելու, բայց նոյն գիւղացիների հետ խօսեցինք, որ 5 հատ կանոնաւոր զէնք եթէ տանք իրենց, իրենք կը խոստանան այդ 10-ի գործը հոգալ: Ուրեմն աւելորդ ծախքի տակ չի մտնելու համար, կը խնդրուի 5 հատ կանոնաւոր զէնք տաք անկշտանցոց: Հիրճ գիւղն ալ երբէք զէնք չունի, մի քանի հատ ալ ատոնց տալու է:

Նորտուզի հայեր լեցուած են Դէմկօռնի և մի քանի գիւղեր, բաւական թիւ կը կազմեն, եթէ արտօնութիւն կը տաք ինձ, տեղաւորենք քիւրդ գիւղեր:

Գործերը շատ լինելով, չենք կարող ցանքսերի մասին զբաղուիլ: Երկու մարդ խրկիր, որ զուտ այդ գործով զբաղուին (լաւ կը լինի, որ մին Պասեան Նէրսէս լինի, որոյ կարելի է կատարեալ վստահութիւն ունենալ):

Կնիքը ուղարկեցէք, որովհետև ստորագրութիւնը շահագործողներ կը լինեն:

Հայոց-Ձորոյ գաւառապետ` Նշան Նալբանդեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 12, թ. 8-9, բնագիր, ձեռագիր: