Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/119

Այս էջը հաստատված է

N 122

ԱՐՏԱՄԵՏԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Հ. ԱՐՏԱՄԵՐՏՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԲԱՆԱԿԻՆ ՀԱՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

N 17

6 հունիսի 1915թ.
Արտամետ

Վսեմ նահանգապետ պ. Արամ
Նախապէս արդէն ձեզ գրեցի, որ 3 օրուայ ալիւր ունինք բանակին հաց տալու համար, այն ալ գիւղից հաւաքուած է, երէկ հաց տուի, այսօր ալ պատրաստած եմ տալու, միայն մէկ օրուայ համար մնացած է, ուստի կը խնդրուի, որ այդ մասին կարգադրութիւն մը անէք և կամ Անդրանիկ փաշային խօսեցէք, որ իր ապօզի ձիեր տայ ցորեն փոխադրենք ջրաղաց աղալու: Մեր թարգման 8-10 օր է, որ տկար է, քանիցս ուզեցինք փոխադրել քաղաք հիւանդանոց, սակայն ինք չուզեց գալ, իսկ օրս տեղւոյս բժիշկին նայել տուինք, նա առաջարկեց, որ անմիջական կերպով հիւանդանոց պէտք է փոխադրուի, ուստի կը խնդրուի, որ բարեհաճիք հիւանդանոցի և կամ արիշ ֆայտօն մը ղրկել, որ հիւանդը փոխադրենք, որովհետև ձիու վրայ չի կարող նստել` քիչ մը տկարութիւն ծանր է:

Տեղս որքան մեղուի փեթակ կար, բոլորը կամաւորները անգիտակցաբար փճացրին, այգիներ և արտերը բոլորովին արածացրին թէ ոչխարը և թէ ձիերով: Յաջորդով մանրամասնութիւններ կը գրենք:

Յարգանօք Յովհաննէս
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 8, թթ. 43-44, բնագիր, ձեռագիր:

N 123

Ս. ՍԱՐՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԻՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԱՐՏԸ ԳՆԱԼՈՒ ԱՐՏՈՆԱԳԻՐ ԽՆԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

6 հունիսի 1915թ.
գ. Բիրկարիպ
Վսեմ նահանգապետ,

Ստորագրեալս Տնտեսական մարմնէն Խանական գիւղի երես122 21 օսմ. լիրայի վարձած ըլլալուս համար այժմ հոն երթալու և կալուածներուն տիրապետելու համար, ուրիշներու և կամ օտարներու կողմէն արգելանքի չի հանդիպելու պատճառաւ` այս անգամ ձեր բարձրապատւութեան դիմելով, կը խնդրեմ արտօնագիր մը տաք սոյն գիւղի Ապաշ Աղայի տներ նստել ու վարձածս արտերուն տիրապետել:

Նաև եթէ կարելի է արտօնէք ինծի ձեր ներկայութեան ելլել ու քանիմ բերանացի խօսքեր մը ըսելու:

Մնամ յարգանօք`

Բիրկարիպ գիւղէն Սիրուն Սարօեան