Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/12

Այս էջը հաստատված է

Արամ․- Մօտակայ նպատակն է՝ կեանքի և գոյքի ապահովութիւն:
3. Զէնքի խնդիր.
Չոփուրեան.- Տեղեկագրի մէջ ասուած է, որ 40.000 ռռւբլու զէնք է գնուել. գումարի մի մասն էլ տուել է ժողովուրդը․ հետաքրքիր է իմանալ, ժողովրդի տուած փողի ո՞ր մասն է բռնի կերպով վերցւած, և ո՞ր մասն է՝ ժողովուրդը իր յօժար կամքով տուել, առանց Կազմակերպութեան ճնշման:

Շահխաթունեան.- Ինչո՞վ է բացատրւում, որ գիւղերը, չնայելով տիրող աղքատութեան և հարկերի ծանրութեան, դեռ կարողանում են այդքան հսկայական գումարներ տալ: Թէ՞ տնտեսական դրութիւնը այնքան էլ կրիտիկական չէ, ինչպէս մենք ենք կարծում:

Արամ.- Զէնքի համար դրամ հայթայթելու ձևը՝ 1904-ից կանոնաւորուել է: Պրոպագանդայի ագդեցութեան տակ, մի քանի երիտասարդներ ոգևորուած ինքնագլուխ զէնքեր սկսեցին հաւաքել. այնուհետև անցան գիւղերը, ուր բացատրում էին ինքնապաշտպանութեան անհրաժեշտութիւնը, կազմում էին ցուցակներ, թէ գիւղացիներից ո՞վ որքան կարողութիւն ունի և ըստ այնմ կարգադրում զէնք գնել: Հարուստները սրանց դէմ էին և այստեղ բռնի ուժ է գործադրուել: ժողովուրդը այսօր ինքն աւելի է կանոնաւորել զէնքի համար նպաստներ տալու հարցը․ գիւղերում փողը հաւաքւում և բերւում է քաղաք, իրենց՝ գիւղացիների ձեռքով:

Մինասեան․- Մի գուցէ պրոպագանդի միջոցին ժողովուրդին զանազան խոստումներ են տրւում մօտալուտ ապագայի վերաբերմամբ, որոնցից և դրդուած՝ ժողովուրդը զենքի փող է տալիս:

Արամ․- Մենք ոչ մի խոստում կամ յոյս չենք տալիս, մենք գլխաւորապէս շեշտում ենք ինքնապաշտպանութեան հարցը:
Վիճաբանութիւնները փակւում են:
Նախագահը յայտնում է Ժողովին, որ արդէն տեղ է հասել ընկ. Վարդանը Կովկասից, որին Ժողովը հրաւիրել էր քուէի իրաւունքով, իբրև ձեռնհաս ընկերոջ:

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, էջ 72-75:

N7

Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 29-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

11 մարտի 1907թ.30

Նախագահում է [Խաչատուր] Մալումեան:
Բացակայ են՝ Մինասեան, Իսահակեան, Թոփչեան, Մաշուր[եան], Մուրատ, [Թովմաս] Ջելալեան, Սաֆօ [Մ. Մարգարեան]:
Վասպուրականի տեղեկագրի քննութեան շարունակութիւնը.
4. Յարաբերութիւնները՝ թուրքերի, քրտերի, ասորիների հետ: