Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/121

Այս էջը հաստատված է
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 9, թ. 13, թարգմանություն125 ձեռագիր:

N 125

ԹԻՄԱՐԻ ԳԱՎԱՌԻ ՓՈԽԿԱՌԱՎԱՐԻՉ Ա․ ՓԱԼՃԱՃՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՝ ԿՈԶԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1860

8 հունիսի 1915 թ.
Ալյուր

Վանի շրջանային վարչութիւն

Ամիւք գիւղի կենդանիների բաշխման խնդիրը ըստ կարելոյն կարկադրեցինք հետևեալ կերպով. հաւաքեցինք աւար բերուած բոլոր անասուններ, ապա իւրաքանչիւր տան բնակիչների թուի համեմատ բաշխում կատարեցինք՝ բոլորովին չունեցողներին տրուեցաւ 40 հատ ոչխար և սևատաւար, մաս մըն ալ յաւելում եղաւ ունեցողների վրայ: Մեր շրջանի գիւղերու անասունների կողմից նեղուելը արդեն գրած ենք, կսպասենք Ձեր կարգադրութեան:

Գիւղերու վիճակագրութեան ցուցակը շուտով պիտի ղրկենք:
Ռուս կոզակների շահատակութիւնները վերջին օրերս կը բազմապատկուի: Գարի գնելու համար բռնի կերպով տուներ կը մտնեն, ամեն կողմ կը խուզարկեն և խեղճ գիւղացիների ապրուստի միջոց, [որը այլ բան] չունի՝ միակ գարի, եթէ գտնեն, կը վերցնեն, դրամը կէս կուտան, գարիներ փոխադրող սայլապաններին ճանապարհին կսկսեն ծեծել, չարչարել ու ետ ղրկել, որպէս զի դրամը չի պահանջեն իրանցից, հրամանատարների անունով կը խօսեն: Այս մասին Ձեր անմիջական կարգադրութիւնը յայտնեցէք: Թէև մենք բացարձակապես արգելեր ենք անոնց բռնի միջոցների դիմելու և յաջողել ենք այնպիսի տեղեր, ուր որ անմիջական օգնութեան ենք հասել, իսկ միւս տեղեր կը դժուարանանք՝ թարգմանչի ձի չունենալու համար:

Փոխ. կառավ. Արամ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 9. թ. 14, բնագիր, ձեռագիր:

N 126

ԱՎԱՆՑ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ Պ. ՇԵԿՈՅԱՆԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎՆԱՍՎԱԾ ՆԱՎԸ ՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

8 հունիսի 1915 թ.
Վան

Վսեմ նահանգապետ