Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/122

Այս էջը հաստատված է

Արճէշի գաւառապետը մեր նաւով իւր պաշտօնավայրը փոխադրելու միջոցին, մի ինչ ծովային արկածի հանդիպելով, նաւերնուս առագաստը ճեղքուեց: Սորա համար ևս, այժմ կառավարութեան վերաբերեալ ծառայութեանց չը պիտի կարողանանք մասնակցել մեր նաւով:

Յայտնի իսկ է արդէն, որ 11 ամիսէն ի վեր է, որ ձրի աշխատութեան մէջ գտնուելով, իսպառ անկարող դարձած եմք, հետևաբար նաւերնիս նորոգելու, կամ սորա մէջ գտնուած ո՛ևէ պակասութիւնները հոգալու միջոցներէ զուրկ ենք:

Առ այս, կը խնդրուի, որ շնորհ անէիք ճեղքուած առագաստնուս համար 3 թօփ կտաւ տալ, որպէսզի նորոգէինք զայն և դնէինք կառավարութեան տրամադրութեան ներքոյ, ծառայեցնելու համար:

Յարգանօք Աւանց գիւղացի Պօղոս Շէկօեան
Մակագրություն. Գաւառապետին. քննիչ յանձնաժողով մը կազմել, որպէս զի ստուգե վնասուած նաւերու նորոգութեան ծախքերու քանակը և ցուցակը մեզ ղրկե:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 34, բնագիր, ձեռագիր:

N 127

ԿԻՐԱՇԷՆ, ԵԿՄԱԼ, ՄԱՐՄԵՏ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՉԻՎԱ ԳՅՈՒՂԻ ՑԱՆՔՍԵՐՆ ԻՐԵՆՑ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

8 հունիսի 1915 թ.

Վսեմ Նահանգապետ Վանայ

Տէ՛ր

Մեր Կիրաշէն, Մարմետ և Եկմալ գիւղերը յայտնի դէպքի ժամանակ կողոպտուեցան և ժողովուրդ մաս մ՛ալ սպաննուեցան ու շատ մ՛ալ որբեր թողուցին: Մեր շրջակայ գտնուող դրացի Չիվայ քիւրդ գիւղի ցանուածները ըստ սովորութեան և որոշման, երկրագործի և մանաւանդ դրացի, երկրագործ գիւղացիններիս կողմանէ գնուելու արդար իրաւունք ըլլալը յայտնի է, մենք թալանուելով և օրապահիկի կարօտ ըլլալով, յիշեալ Չիվայի ցանքերը խղճի մտօք մեզի տալու և կարգադրութիւնը ընելու փոխարէն: Ալիւրի գիւղախմբապետի կողմանէ առանց մեզի իմացնելու և ըստ օրենի հաղորդելու, իւր եղբայր Ն. Ռուբէն Մանուկեանին ծախած է, այս առ և ծախս մեզի խիստ վնասակար է:

Արդ, Վսեմ Տէր, յիշեալ առ ու ծախի գործողութիւնը ջնջելով և չեղեալ համարելով, դրացի երկրագործ թշուառ և չքաւոր երկրագործներիս ձգելու և ցկեանս երախտապարտ թողնելու մասին կարգադրութիւն ընելնիդ կը խնդրեմք: