Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/124

Այս էջը հաստատված է

խնջոյքի հրաւէր չ՛ստացող և կամ իր թագ-թիգը126 յառաջ տանելու յաւակնող պաշտօնեայի մը պէս), այլ մինչև հիմա անաղարտ պահած պատիւս ու արժանապատուութիւնս պահելու համար կը հրաժարիմ պաշտօնէս, և կը խնդրեմ, որ ընդունել հաճէք:

Վանի ընդհ. քննիչ Կարապետ Այեճեան
Մակագրություն. Գրել պ. ընդհ. քննիչին, որ իր առաջադրած խնդիրը կքննուի, իսկ ինքը թող բարեհաճէ շարունակել իր պաշտօնավարութիւնը մինչև նոր տնօրինութիւն:}}
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 9, թ. 16 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 129

ՎԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՏՈԻՑ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԱՂԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԿՈՐՍՏԻ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

9 հունիսի 1915 թ.
Վան
Վսեմ նահանգապետ

Պատիւ ունիմ պատասխանել յետագայ հարցումներին, որ կառավարութեան դիւանապետը ըրած է յանուն Ձեր վսեմութեան իւր 5/18 Յունիս և 598 թուահամար պաշտօնագրով:

1. Աղի օրական սպառումը կախում ունի յաճախորդների գալէն, անցեալ մայիս ամսոյ մէջ յայտնի է թէ՝ ճանապարհները կատարեալ ապահովուած և գիւղացիքն ալ իրենց գիւղերի մէջ զետեղուած չըլլալով, յիշեալ ամսոյ մէջ օրական 150-400-1400 քիլօյ ծախուեցաւ, բայց ներկայ ամսոյս մէջ սկսած է օրական մինչև 500-1000-2000-2500-4800 քիլօյ ծախուել:

2. Մայիս 11-էն - 31 14016 քիլօյ աղ ծախուած է, իսկ Յունիս 1-էն մինչև 8-ի իրիկուն 14496 քիլօյ: 3. Պաշտօնատան հրկիզմամբ հաշուական ամբողջ տետրակները այրուած և ո՛չ մի արձանագրութիւն չէ ազատուած, նամանաւանդ ապրիլեան ծանօթ դէպքերի պատճառաւ մեր վարչութեան աղի ամբարներէն ոմանց դռներն հրկիզուած և օղիւսով շարուած և ոմանց դռներն ալ, ապագային քննութեան կարօտ, կարգ մը անձնաւորութեանց կողմանէ աղիկամի 127 բացուելով, թէ՛ կողոպտած, թէ՛ կողոպուտի տրուած և նաև ապօրինի ծախուած է. ժողովրդէն երկու զոհ ալ տալով կողոպուտի պատճառով: Ուստի կարելի չէ ո՛չ առձեռն ամբարի և ոչ ալ միւս ամբարների քանակը որոշել: Երբ Կարնոյ կամ Պօլսոյ հեռագրական և թղթատարական հաղորդակցութիւնք սկսեն, այն ժամանակ կարելի է ամբարների պարունակութեան վերաբերեալ արձանագրութիւնները բերել տալ և