Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/126

Այս էջը հաստատված է

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 հունիսի 1915 թ.
Տէր նահանգապետ

Մենք ստորագրեալքս՝ Լևոն Մերճանեան՝ բնիկ Թաթար Պազարճըքցի և պուլկարահպատակ և Աւետիս Թէրզիպաշեան վանեցի և ծնեալ թուրքահպատակ, ներկայ գրութեամբս կյայտարարեմք, որ մենք ընկերովի Վանի վիլայէթի Բերկրի գաւառի Ապաղա դաշտի Շարապխանէ և Տերշիկ գիւղերի սահմանի մէջ հանքային ջուրերու գոյութիւն նախատեսած լինելով, կխնդրեմք, որ յիշեալ Շարապխանէ գիւղի Վանէն Իգդիր տանող գլխաւոր ճամբայի եզերք գտնուող մասերու մէջ մենաշնորհը մեզ պատկանելու պայմանաւ խուզարկութիւններ կատարելու արտօնութիւն շնորհէք և մեր սոյն դիմումին առաջնութեան իրաւունքը հաստատէք:

Կյայտարարենք նոյնպէս, որ պատրաստ եմք մեր սոյն ձեռնարկի շահու մի որոշ տոկոսը յատկացնել Վան քաղաքի բարեգործական հաստատութեանց:

Յարգանքներով՝
Աւետիս Յ. Թէրզիպաշեան
Լևոն Թ. Միրճանեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 9, թ. 17, բնագիր, ձեռագիր:

N 132

ԹԻՄԱՐԻ ԳԱՎԱՌԻ ՓՈԽԿԱՌԱՎԱՐՉԻ Ա. ՓԱԼՃԱՃՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԿԱՄԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԻԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 հունիսի 1915 թ.
Ալյուր

Վսեմ նահանգապետ Վանայ

Համազասպի խմբից Գրիգոր անունով մի կամաւոր եկած է այստեղ և իր խմբապետի անունով ձիեր կ՛հաւաքէ մեր շրջանից, և այդ ձիերը իր ասելով, այս տեղերէն անցած ատեն թողած են գիւղացիների մօտ:

Այս մասին Ձեզնից որևէ հրահանգ չստանալուս համար, և կամաւոր Գրիգորն ալ պաշտօնական թուղթ Ձեզնից չունենալով ձեռքին, արգելեցի:

Ի նկատի ունեցէք և այս. որ իր մատնանշած ձիերը ընդամէն 2-3, որևէ կնիք չի կրեր իր վրայ, և տէրերն էլ կը յայտնեն, որ ձիերը թուրքերին են, կռւի ատեն և կամ կռւէն յետոյ ձեռք բերած:

Ձեր հրահանգը ինչ է այս մասին, խնդրեմ հրամանագրէք մեզ, կամաւորը մեզ մօտ է և պատասխանի կսպասէ: Մի ձիու տէրը Սարգիս Փոխանեանը, էրերինցի, իբրև ոստիկան վերցուած է հոս Ձեր հրահանգով, և որի զէնք կրելու վկայականը դեռ չէ ղրկւած, խնդրեմ ուղարկեք: