Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/130

Այս էջը հաստատված է
ՀԱԱ. ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 53, բնագիր, ձեռագիր:

N 138

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱԵՎԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԵՐՊՈՎ ԲՐԴԵՐԻՆ ՊԱՏԿԱՆԱԾ ՀՈՂԵՐԸ ԶԱՎԹԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 884

15 հունիսի 1915 թ.
Վան

Վան քաղաքի նահանգապետին

Պանզա գիւղի շրջանում գաւառապետը ունենալով N 244 ձեր պաշտոնագիրը, Աբգար Պետրոսեանի անունով յայտնել է էտապի կամենտանտին, որ ամբողջ շրջանի ցանքսը և խոտը՝ թէ հայերուն և թէ թուրքերուն պատկանող, հրամայուած է ծախել տեղացի բնակիչներուն: Նախազգուշացնում եմ, որ ձեր այդ կարգադրութիւնները սխալ են. հայ բնակչութիւնը պէտք է օգտուի միմիայն իրեն պատկանող հողերէն, իսկ քրդական հողերի ինքնակամ գրաւելու դէպքում, երբ այդ երևան բերուի, այդ հողերը գրաւող անձանց հետ կը վարուեն որպէս կողոպտիչներու հետ: Կառաջարկեմ համապատասխան կարգադրութիւն ընել գաւառապետներուն:

Գեներալ մայօր Նիկալաև
Զօրամասի ինտենտանտ Ռիչակով

Մակագրություն. Սրա ռուսերէն բնագիրը պ. Արամը տարաւ գեներալի մօտ, բացատրելու այդպիսի գրութեան անյարմարութիւնը: Գեներալը համաձայներ փոխել և բնագիրը թողեց իւր մօտ: Սրա փոխարէն տրւեց N 1055 27 յունիսի կարգադրութիւնը:129

ՀԱԱ, 242, ց. 1, գ. 10, թ. 45, պատճեն, ձեռագիր:

N 139

ԱՌԵՎՏՐԻ ՍԵՆՅԱԿԻ ԴԻՎԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

16 հունիսի 1915 թ.
Վան

Տէր նահանգապետ
Ձեր յանձնարարութեան համաձայն առևտրական սենեակս քանիմ նիստեր ունենալով, պատրաստուած է վեցն յօդուածներէ բաղկացած իրեն յատուկ օրինագիծը, զոր ներփակեալս Ձեզ կ՛ներկայացունեմք և