Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/133

Այս էջը հաստատված է

Իսկ խոտանոց և ցանքը արդէն ոտնատակ են տալիս և աւերում վերջնականապէս և եթէ այդպէս շարունակուի, հարկաւ, առանց այն էլ քայքայուած աւերուած վանքը վերջին կորստեան պիտի մատնուի:

Ուստի այդ չարեաց առաջ առնելու մասին խոնարհօրեն խնդրում եմ բարեհաճէք կարևոր կարգադրութիւն և տնօրէնութիւն աներ

Վանահայր Վանիցն Վարագայ Գրիգոր քահանայ Տէր-Աւագեան

Մակագրություն. Թող դիմեն գեներալին:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 92, բնագիր, ձեռագիր:

N 141

ՎԱՐԱԳԱ ՎԱՆՔԻ ՎԱՆԱՀՈՐ ԴԻՄՈԻՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԿՈԶԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՆՔԱՊԱՏԿԱՆ ՑԱՆՔՍԵՐԸ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 հունիսի 1915 թ.
Վան

Նորին գերազանցութեան նահանգապետին Վանայ և

շրջանի նորին պարոն Արամի

Ռուս կոզակները վրանները խփած սահմաններում ուտացնում- արածնամ են ցանքերն ու խոտանոցները և ձիերով, սայլերով քարշում, տանում են կորնգաները, վանքի պահապաններին ծեծում և խրկում են. ուստի ես ինքս գնացի և խնդրեցի, որ դուրս գան վանքի սահմաններից, նորանք արհամարհեցին և ծաղրեցին ինձ ասելով. «Մենք ուտացնում ենք, ուր գնում էք, գնացէք»: Ուստի խնդրում եմ կարգադրէք և տնօրինէք, որ վանքի սահմանը ազատուի աւերմունքից:

Վանահայր Վարագայ վանից Գրիգոր քահանայ Տէր Աւագեան
Մակագրություն. Թող դիմեն գեներալին:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1. գ. 14, թ. 93, բնագիր, ձեռագիր:


N 142

Ա. ՄԱՆՈԻԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՅԱԶԵՏՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼԱԵՎԻՆ՝ ԳԵՆԵՐԱԼ ՕԳԱՆՈՎՍԿՈՒՆ ԾԱԾԿԱԳՐՎԱԾ ՀԵՌԱԳԻՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 հունիսի 1915թ.
Վան