Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/134

Այս էջը հաստատված է

Прошу Вас не отказать мне в просьбе отправить прилагаемую при сем телеграмму в Игдыр, на имя Его высокопревосходительства Командира Корпуса - шифровано. Ваше превосходительство надеюсь согласитесь со мной, что настоящая телеграмма не должна подлежать огласке, обычной при нешифрованных телеграммах.

Был бы крайне признателен, если бы Ваше превосходительство нашли возможным с Вашей стороны телеграфировать генералу от инфантерии Огановскому132 то, что известно Вашему превосходительству, по поводу фактов, затронутых в моей телеграмме.

Примите уверения в искренной преданности и глубокого уважения.

Арам
ՀԱԱ ֆ.242, ց. 1, գ.46, թ. 1 և շրջ., թողոն, ձեռագիր:

N 143

ԽՈՇԱՊԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԶԵՆՔԻ ԵՎ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԹԱՐԳՄԱՆՉԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

N 227

18 հունիսի 1915 թ.
Աստվածաշեն

Վսեմ. պ. Արամ Մանուկեանին,

Շրջ. կառավարիչ Վանայ

Տէ՛ր
Ամսիս 17-ին Աստուածաշէն գիւղը եկանք, ուր տեղեկացայ, թէ Պալեր լեռան շուրջ հաւաքուած քիւրդերը ասկէ առաջ սկսած էին հայերու և մանաւանդ ճամբարի կօազկներու վրայ յարձակումներ փորձել, այդ պատճառով Վանէն ուղարկուած գումարտակ մը, անոնց վրայ քալած է արդէն և հաւանական է, որ այսօր իսկ յարձակումը սկսի:

Գալով մեր շրջանի մէջ եղած զէնքերուն, արդէն Հայոց-Ձորի յարգելի կառավարիչը ամբողջապէս իւր տրամադրութեան տալ առած է, թէպէտ քանի մը հատ թողուցած է մի քանի գիւղացիներու քով, անոնք ալ ներկայ հանգամանքներու տակ ստիպուած է եղեր ցրուել կռուելու ընդունակ գիւղացիներուն: Այնպէս որ ներկայիս ոչ մէկ զէնք կարող ենք ձեռք բերել, իսկ մեր ոստիկանները երբէք չեն համաձայներ տրուած պէրտանկաներով թշնամիի ուժեղ և աւելի հեռարձակ հրազէններու դէմ կռւի երթալ, այսպէս բոլորովին անելանելի դրութեան մէջ կ՛մտնենք ճիշտ այն րոպէին, երբ արդէն իսկ տնտընալու133 ժամանակ չունինք:

Միևնոյն ատեն, երբ արդէն ռուս գումարտակը մեր սահմաններու մէջ կ՛գտնուի, այնքան կարևոր ձեռնարկի մը համար, ռուսերէնի գրագրի պակասը շատ զգալի և մինչև իսկ մեզի համար վարկաբեկիչ կ՛դառնայ: