Սոյն կրկնակ անհրաժեշտութիւնները Ձերդ անմիջական ուշադրութեանը յանձնելով, վայրկենին պահանջներուն համաձայն կարգադրութիւննիդ կ՛խնդրեմ:
- Մակագրություն. Կարդացել եմ: Արամ
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թթ. 43-44, բնագիր, ձեռագիր:
N 144
Ա. ՄԱՐՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԻՐԵՆԻՑ ԹԱԼԱՆՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
Վսեմ նահանգապետ․
Ստորագրեալս Ավզարիկ գիւղացի լինելով, նախապէս մեր գիւղ քիւրտերէ թալանուեցաւ, յետոյ երբ քիւրտեր փախան, ես ալ քիւրտեր հետապնդելով իրենցմէ ետ առի թէ իմ սեպհական անասուններէն և թէ ուրիշներու 300 հատ ոչխար, 3 հատ գոմէշ, 8 հատ եզ և 3 հատ ձիու քուռակ: Ասոնք, երբ մեր գիւղ պիտի բերէի, եզտի Ջանկիր աղէն բռնութեամբ իմ ձեռքէն խլեց ու չ՛տվաւ, որուն ներկայ էին վանեցի Եավրեան Գրիգոր և Սառաջեան Յովհաննէս աղաներ և ուրիշները: Կ՛խնդրեմ, որ յայտնէք, թէ արդեօք իրաւացի է յիշեալի այդ ապրանքներու գրաւումը, որ մեր արեան գինն է և այս խնդիրս արդարութեամբ քննելով. իմ իրաւունքս յիշեալ եզտի Ջանկիրէն ստանալու, ուր որ պէտք է հրաման ընելու շնորհ ընեք:
Յարգանօք՝ վասն անգրագիտութեան Ավզարիկ գիւղացի
- Մակագրություն. Եզդի Խանէի Գաւառապետութիւն, սոյն ավզարիկցի Մարջանեան Արիստակէսէն գրաւած անասուններու մասին բացատրութիւն տուէք մեզ, թէ ինչո՞ւ գրաւած էք զանոնք և ի՞նչ բանի յատկացուցած եք: Գաւառ(ների) բաժնի Դիւան՝ Արմ. Փոխանեան. 8 Յուլիս
- ՀԱԱ. ֆ.242, ց. 1, գ. 20, թ. 20, բնագիր, ձեռագիր:
N 145
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱԵՎԻՆ՝ ՆՈՐԴՈՒԶԻ ՇՐՋԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԱԾ Պ. ՔՈՍՅԱՆԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
N 975