Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/137

Այս էջը հաստատված է

հասան նախքան Ձերդ նամակի հասնելը: Եթէ երբէք ուրիշ ևս գտնուեցին, կը ձերբակալենք և կը խրկենք ձեզ:

Ինչպէս որ Ձեզ յայտնի է. տեղս հաւաքուեր էին ոզմեցի, մամրտանցի, սպարկերտցի և կառկառցի ու բարւարցի գաղթականներ, որոնց վրայ աւելացաւ նաև հրամանատար պ. Դրօյի գունդը, որոնց բոլորին կերակրելու համար, ըստ մեր նեղ պարագաներին, խիստ նեղութիւններ և դժուարութիւններ քաշեցինք, հազիվ հազ կարողացանք ժողովրդի ունեցած-չունեցածը հաւաքելով, կերակրել այդ ամբողջ բազմութիւնը: Թէև այսօր քաշուեցին տեղէն գաղթականներ և կամաւորների մի մաս, բայց վստահ պէտք է լինէք, այժմ տեղիս ժողովուրդ բոլորովին զրկուած է իր ուտեստեղէնից, տեղս մնացող կամաւորները այժմ կը կերակրուին պ. Դրօի Գաւաշից խրկած մի քանի չափ ցորենով, իսկ տեղի ժողովուրդ բոլորովին սովամահ կը լինի, այս մասին կը խնդրուի, որ ձերդ մասնաւոր ուշադրութիւնը դարձնէք էս աղքատիկ շրջանի վրայ: Արդէն գաւառակիս արևմտեան կողմը եղած երեք՝ Դաձուն, Բաղաձոր և Թառաձու գոլիներ136 բոլորովին այրուած և կողոպտուած են, ամբողջ բազմութիւն հաւաքուեր են գետի արևելեան կողմի գիւղերում:

Մենք թէև ընտրուած ենք իբր գաւառապետ, բայց մեզ համար կը պակսի կարգ ու կանոններ: Ուստի եթէ կարելի է, շնորհ ընէք կառավարչական կարգ ու կանոնից շատէ քիչ մեզ տեղեկացնել, թե ինչպէս շարունակենք մեր պաշտօնը: Ոստիկանների և այլն կառավարական ծախսերի եկամուտը ո՞րտեղից պէտք է լինի: Մենք զուրկ ենք ամէն բանից:
Մնամք յարգանօք Ձեզ

Գրիգոր և Կարապետ
Մակագրություն. Կարդացի: Արամ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, զ. 1, թթ. 1-2 բնագիր, ձեռագիր:

N 148

ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԵԶՆԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎԱՆՔԻ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀՆՁՈՒՄԸ ԿՈԶԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 111

20 հունիսի 1915 թ.
Վան

Վանայ Վսեմ նահանգապետին

Հիմայ տեղեկութիւն ստացանք, որ ռուս կոզակներն, որոնք արդէն առաջւայ Վարագայ վանքի քանի մը խոտի արտերը քաղած էին, հիմայ ալ իսկ վանքի շրջապատի խոտերն ալ քաղել սկսած են, որմէ ինչպէս գիտէք, վանքը որևէ հնարաւորութիւն չունենար իր անասունները ձմռան պահելու: