Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/139

Այս էջը հաստատված է

N 150

ԱՌԵՎՏՐԻ ՍԵՆՅԱԿԻ ԴԻՎԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

22 հունիսի 1915 թ. Վան

Տէր նահանգապետ
Ձեր 1009 թիւ նամակն ստացանք, որով մօրաթօրիօմի և վաճառականական սենեակի օրէնքի մասին տեղեկութիւններ կը պահանջէք:

Մօրաթօբիօմի օրէնքի բառացի թարգմանութիւն չ՛կրցինք գտնել, բայց էական կէտն հետևեալն էր. պատերազմական վիճակ հրատարակուելու առաջին ամիս վճարի դադարում, իսկ յաջորդ 3 ամիսներին հարիւրէն հինգ, ապա վերջի օրէնք, որ սկսեալ 1914 դեկ. 21-էն մինչ 1915 Մարտ 31 հարիւր տաս: Այնուհետև Պոլսէն նոր օրէնքի կսպասուէր, երբ Ապրիլ 7-ի Վանի դէպք պատահեցաւ:

Գալով առևտրական սենեակի օրինաց. քանիմ օրէնսգետների դիմեցինք, որոնք երկար յօդուածներէ կը բաղկանայ ըսին, որոնք ի ձեռի չունիմք, միայն համառօտ ամփոփումը կրցեր ենք ձեռք բերել գորս արդէն նախորդ նամակաւ Ձեզ ղրկած եմք:
Յարգանօք՝

Ատենադպիր՝ Ա Լ. Երամեան
Ատենապետ՝ Համ. Տէր-Պօղոսեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20, թ. 21, բնագիր, ձեռագիր:

N 151

Ի. ՄԻՐԱՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԻՒԶԱԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆֆ

22 հունիսի 1915 թ.

Խնդրատու՝

Բերկրիի շրջան Գիւզակ գիւղացի Իսայի Միրաքեան

Վսեմ նահանգապետ.

Եղբայրս կռւի միջոցին սպանւած է, որով 10 անձէ բաղկացեալ ընտանիքի միակ յոյս ու ապաւէն ես եմ, որ չարաչար աշխատելով, հազիւ կարող եմ զանօնք կերակրել: Բայց մեր գիւղի գիւղապետը՝ Յարութիւնը, իմանալով թշւառութիւնս, սակայն քանիցս անգամներ ինձ իբրև օլամ, ձրի աշխատող, գործով ղրկել է քաղաք՝ իմ թշւառ ընտանիքը անօթի թողնելով:

Ուստի այս մասին Ձեր վսեմութեան դիմելով՝ յանիրաւի և անհարկի զրկանքներից զերծ մնալը կը խնդրեմ:

Յարգանքներով՝ Իսայի Միրաքեան