- Մակագրություն. Թող դիմէ Բերկրիի գաւառապետին:
- Խնդրատուի բողոք նկատի առէք և մի թոյլ տաք, որ գիւղապետներ այսպէսներին ձրի աշխատացնեն կամ շահագործեն: Գաւառ[ների] Դիւան` Արմ. Փոխանեան
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20, թ. 22, բնագիր, ձեռագիր:
N 152
ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԲԵՐԴԱԿ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Վանի Վսեմ. նահանգապետին
Բերդակ գիւղի ս. Յովհաննէս եկեղեցին Վանի պատերազմին ատեն այրուած ըլլալով, նոյնպէս ալ վարժարանն, հաճեցէք արտօնել, որ անոնց վերաշինութեան համար Արտամեդի լքուած ծառերէն 200 (երկու հարիւր) ծառեր կտրուեն:
Աղօթարար
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20,թ. 23, բնագիր, ձեռագիր:
N 153
ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՄԽԿՆԵՐ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Վանի Վսեմ. նահանգապետին
Մխկներ գիւղի ս. Յարութիւն եկեղեցին Վանի կռիւներու ատեն այրուած ըլլալով, շնորհ ըրէք արտօնել, որ նոյն եկեղեցւոյ վերաշինութեան համար 100 (հարիւր) հատ ծառեր կտրեն ու փոխադրեն գիւղը քաղաքին լքուած ծառերէն, որովհետև իրենց մօտիկ տեղեր կտրուելիք ծառեր չի կան:
- Աղօթարար՝
- Մակագրություն. Անհետևանք:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20, թ. 26, բնագիր, ձեռագիր: