Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/145

Այս էջը հաստատված է
Մակագրություն. Ոստիկանութիւնից խնդրւում է տեղեկութիւն: Ես կհետևեմ: Արամ
ՀԱԱ, ֆ․ 242, ց. 1. գ. 3, թ. 8, բնագիր․ ձեռագիր:

N 158

ՄԱՆԴԱՆՑԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

N 2270

22 հունիսի 1915 թ.

Վսեմ կառավարչապետ.
Ստորագրեալներիս ընտանիքներ վերջին կռիւներուն քիւրդեր գերի տարան, իսկ այժմ երբ որ անձնատուր են եղած՝ գերիներ բերած են Սարայի շրջանի Տըվզըր գիւղ: Լսելով այս իրողութիւն, ուրիշ գիւղացիներու հետ մեր գիւղէն ալ 5 հոգի ղրկեցինք յիշեալ քիւրդերու քով՝ որոնք կրակ բացին մեր տղաներու վրայ. և մեր գիւղէն երթացող 5 տղաներէն 1 փախաւ, իսկ 4-ը այժմ յիշեալ քիւրդերու քովն են:

Այժմ կը խնդրենք մեր գիւղի մէջ այժմ բնակող մի քանի քիւրդերուն Ձեր կողմից կնքուած յանձնարարական մը տաք՝ որոնք երթան և Տըվզըր գիւղի քիւրտելու քով միջնորդեն և թէ գերիներ և յիշուած 4 տղաներ ազատելով բերեն:
Յարգանօք Մընդընցի գիւղացիներ՝

Կըզըր Աւետիսեան
Գասպար Գրիգորեան

Մեր գիւղի քիւրդերու անուններ. Ըյիբ Խան Բէկի տղան Ըհմըդխան, Ըզիշէրի տղան՝ Հըսրըթ:

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 5, թ. 154. բնագիր, ձեռագիր:

N 159

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱԵՎԻ ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆԸ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ}}

N 991

22հունիսի 1915թ.

Վան քաղաքի նահանգապետին

Առաջադրում եմ յայտարարել գաւառապետներին, որ օժանդակեն զօրամասի պաշտօնեաներին՝ իմ տուած վկայագրերի համաձայն՝ տաւար գնելիս:

Գեներալ-մայոր Նիկօլաև
Զօրամասի ինտենդանտ Ռիչագով