Նախագահը յայտնում է, որ բանաձևերից ոչ մէկը ձայների 2/3-ի մեծամասնութիւն չէ ստացել, ուստի և չեն կարող ընդունուած համարուել:
Ռոստոմ առաջարկում է բանաձևերը քուէարկութեան դնել մաս մաս, որովհետև կան շատերը, որ որևէ բանաձևի ձայն չեն տալիս, որովհետև մի կէտի հետ համաձայն չեն: Ապա ձայների մեծամասնութեամբ անցած մասերը միացնել և կազմել մի բանաձև:
Մալումեան առաջարկում է շատ ձայն ստացած, այսինքն առաջին բանաձևի վրայ համաձայնութեան գալ, նրան մի քանի փոփոխութիւնների ենթարկելով:
Ռոստոմ առաջարկում է ամենից առաջ քուէարկել յատկապէս սկզբունքային հարցը, թէ ու՞մ են յանձնում որոշել՝ թէ այսինչ մոմենտին ապստամբութիւն կարևոր է, Երկրի Պատասխանատու Մարմնի՞ն, թէ Ընդհանուր Ժողովին կամ Խորհրդին:
Նախագահը քուէարկության է դնում հետևեալը.
«Ժողովը գտնում է, որ մինչև յառաջիկայ Ընդհանուր ժողովը ոչ մի ապստամբական ձեռնարկ չէ կարելի անել Թրքահայաստանում: - Այս ստանում է 13 ձայն թեր, 9 դէմ, 1 ձեռնպահ:
Նկատելով որ այս էլ չանցաւ ձայների մեծամասնութեամբ, ոմանք ժողովականներից ձայն են բարձրացնում, թէ հարցը մութ է, թոյլ տրուի ըստ էութեան խօսելու:
Քուէարկւում է այս առաջարկը և ձայների մեծամասնութեամբ վճռւում է շարունակել վիճաբանութիւնները ըստ էութեան:
Մալումեան․-Երբ Երկրում իրերի դրութիւնը նորմալ է և հարց է դրւում․ թէ պէ՞տք է ապստամբութիւն անել․ այդ դէպքում, մենք ասում ենք՝ ոչ, պէտք է սպասել մինչև յառաջիկայ Ընդհանուր Ժողովը, որ կը լինի երկու տարի յետոյ, գուցէ և մի տարի յետոյ: - Ես առաջարկում եմ քուէարկել հետևյալը․ - «Ընդհանուր Ժողովը թոյլ չէ տալիս ապստամբական շարժում անել մինչև յառաջիկայ Ընդհանուր Ժողովը»: Եթէ այս անցաւ, ապա կը դնենք քուէարկութեան «անակնկալ դէպքերի» խնդիրը: Վերջին դէպքում պիտի խորհրդակցել Խորհրդի հետ, և չսպասել Ընդհանուր ժողովին:
Մինասեան․ - Մենք ձեռնպահ մնացինք, որովհետև, մենք ընդունում ենք ապստամբութեան հարցը իբր raison d’etre³¹ մեր յեղափոխութեան: Մենք նկատի ունենք Երկրի երկիւղի պայմանները և մենք ասում ենք, որ սկսենք անյապաղ կերպով պատրաստուել այդ ապստամբութեան գործին․ իսկ եթէ անակնկալներ կը լինեն, որոնք կը վիժեցնեն գործը, աւելի լաւ է այն ժամանակ մի բան անել: Ապագայ Ընդհանուր Ժողովի անունը չյիշենք մեր բանաձևերի մէջ․ դա կը լինի մի անվստահութիւն դէպի այս Ժողովը: Ապա մենք դեռ չենք խօսել Պատասխանատու Մարմնի մասին, թէ նա դու՞րսն է լինելու թէ ներսը:
Ստեփանեան․ - Պատասխանատու Մարմինների մասին մենք դեռ չենք խօսել, թէ ու՞մ առաջ են նրանք պատասխանատու, ո՞րն է նրանց
Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/15
Այս էջը հաստատված է