Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/150

Այս էջը հաստատված է
Գաւառապետ Խօշապի
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 13, թթ. 20-21, բնագիր, ձեռագիր:

N 165

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ՝ ԱՎԵՐՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ՎԱՆՔԵՐԸ ՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25 հունիսի 1915 թ.
Վան

Այս տարի վառուած և կողոպտուած եկեղեցիներն ու վանքերը զերծ պիտի մնան կառավարական բոլոր տուրքերէն:

Սակայն, կառավարական օրինական ձևակերպութիւնները ըստ կարգին պիտի կատարուին, պաշտօնական արձանագրութիւնները կազմելու համար:

Վանի նահանգապետ՝ Արամ
Դիւանապետ՝ Ա․ Դարբինեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 39, թ. 14, տպագիր օրինակ:

N 166

ՎԱՆԱՅ ՔԱՂԱՔԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐ145

25 հունիսի 1915 թ.

Քաղաքապետարանին վերաբերող թրքական օրինագիրքը պարտաւոր չի գտնուելու համար, այղ մասին իմ ունեցած փորձառութեանս և օրինաց գիտութիւններու ծանօթութեանց հիման վրայ: Քաղաաքապետարանի կազմակերպութեան և գործառնութիւններու մասին կազմած ու պատրաստած կանոնագիրն է:

Կազմ

Քաղաքապետարանին վերաբերող գործերը կատարելու համար Վան քաղաքին մէջ քաղաքապետարան մը հաստատուած է նախագահի և հինգ անձերէ բաղկացած վարչութեան մը ղեկավարութեան ներքև:

Քաղաքապետարանի կատարելիք գործառնութիւններն ու պարտականութիւններն շատ են և այլազան:

1.-Առհասարակ կամուրջներու և ճամբաներու շինութիւնն ու հիներու նորոգումը, վերաշինում է:

2.-Հսկել քաղաքին բարեզարդութեան և լուսաւորութեան ու անոնց համար պէտք եղող անհրաժեշտ պէտքերն ու զանոնք փոխադրելու միջոցներն հայթայթել։

3.-Արհեստաւորներուն և խանութպաններու առևտուրին հսկել: