Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/155

Այս էջը հաստատված է

2.- Մսագործներուն արգելել մսերը դուրս ծախել և բաց օդին դուրս չի ձգել:

3.- Նպարավաճառ, սրճավաճառ և այս տեսակ գործերով պարապողները իրենց ծախած ապրանքը պէտք է դնեն գոցուած տեղ:

4.- Փլչելու մօտ եղող տուները նկատելուն պէս իմացնել քաղաքապետութեան:

5.- Փռապանները իրենց եփած հացերը լաւ եփելու են և քաղաքապետութեան որոշած գնով ծախելու են:

6.- Փոխանցիկ հիւանդութեամբ վարակուած հիւանդ մը տեսնելու պէս հիւանդի տեղը և անունը իմացնելու են քաղաքապետութեան:

7.- Յատուկ որոշուած տեղերէն զատ ուրիշ տեղեր ոչխար և արճառ մորթելու և կառք թողուլ արգելուած ըլլալով, մորթողին և կառք թողնողին անունը շուտով ներկայացնել քաղաքապետին:

8.- Փողոցներու մաքրութեան հսկել: 9.- Կառքերու մաքրութեան հսկել և քաղաքապետարանի օրինաց հակառակ շարժող և վկայագիր չունեցող կառապանները քաղաքապետութեան ներկայացնել:

10.-Քաղաքապետարանի գործակատարներուն ոստիկանութեան դիմելու պարագային ոստիկանութեան կողմէ իրենց օգնել:

Պետրոս Մօզեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 59, թթ. 1-4 շրջ., պատճեն, ձեռագիր:

N 167

ԲԱՅԱԶԵՏՅԱՆ ԶՈՐԱՋՈԿԱՏԻ ՊԱՐԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈԻԿՅԱՆԻՆ` ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

25 հունիսի 1915 թ.

Համաձայն Տամանեան գնդի աւագ բժիշկի N 148 յայտարարութեան, որով քաղաքում դիզինտերիա և տիֆ հիւանդութիւններ են հաստատւում, գարնիզօնի մեծաւորը հրամայել է ինձ խնդրել ձեզ համաճարակի առաջն առնելու համար հրահանգել ոստիկանութեան հետևեալը. 1. Արգելել զանազան տեսակի օշարակների ծախւելը փողոցներում:
2. Պարտաւորեցնել ոստիկանութեան հսկել թէյարանների, սրճարանների և փողոցներում թէյ ծախողների մաքրութեան վրայ:

Մակագրություն. N 174 շրջաբերականով հաղորդուեցաւ շրջանապետներուն և մունետիկով ծանուցուեցաւ ժողովրդին: 26. VI
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 22, թ. 17, թարգմանություն, ձեռագիր: