Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/157

Այս էջը հաստատված է
Յարգանօք Նշան Նալբանդեան
ՀԱԱ. ֆ. 242, ց.1, գ.7, թ․ 37 բնագիր, ձեռագիր:

N 170

Կ. ՄԵՅԽԱՆԱՋՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՉԱՑՎԱԾ ԻՐ ԱՅԳՈՒ ԵՎ ԱՐՏԻ ՎՆԱՍԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 2422

25 հունիսի 1915 թ.
Վսեմ նահանգապետ Վանի և շրջանի

Տնտեսական մարմնոյ կողմէ մեր վարձած երկու կտոր այգիներ,146 երկու ցորենի և մէկ խոտի արտեր ռուս բանակի կողմէ ամբողջապէս փճացած է, այնպէս որ հակառակ մեր կողմէ Տնտեսական մարմնոյ վճարած 40 օսմ. լիրայ գումարին, կոպեկիմ արդիւնք յիշեալ տեղերէն ստանալ անկարելի է: Այս մասին բողոքած էինք քննիչ յանձնախմբին, բայց 20 օր առաջ տրուած այդ բողոքագիրը արդիւնք մը չունեցաւ օրս: Արդ կը խնդրեմք Ձեր վսեմութիւնէն, որ բարեհաճէք հրամայել ուր որ պէտք է, խնդիրը լուծեք և վնասները դարմանել:

Ձեր խոնարհ՝
Կարապետ Մեյխանաջեան
Մակագրություն. Տնտեսական մարմնին:
ՀԱԱ. ֆ. 242, ց. 1, գ. 10. թ. 69, բնագիր, ձեռագիր:

N 171

ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՔԱՂԱՔԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ՝ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ԳԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1264

25 հունիսի 1915 թ.
Վան

Գեներալ Նիկոլաևի սոյն յունիսի 22-ի N 34 հրամանի § 2-ը թարգմանաբար ուղարկելով Ձեզ՝ առաջադրւում է Ձեզ հրահանգուել ըստ այնմ.

«Գերի թրքուհիներն ու քրդուհիները, որոնք գտնւում էին ամերիկական և շվէյցարական միսիաներում. սոյն յունիսի 23-ից կը թողնուին իրենց տները:

Վան քաղաքի շրջանակապետների վրայ եմ դնում պատասխանատւութիւնբ այս կանանց ապահովութեան և իրենց գոյքը, հողերն ու ցանքերը ազատ տիրապետելու համար»:147